close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի են ՀՅԴ նախաձեռնած «Վերելք Սյունիք» ծրագրի հաղթողները

Քաղաքական

18 Հունվարի 2022, 13:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի են ՀՅԴ նախաձեռնած «Վերելք Սյունիք» ծրագրի հաղթողները

Դաշնակցության նախաձեռնած՝ Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագրի՝ «Վերելք Սյունիքի», առաջին տեղն զբաղեցրեց Վիկտոր Խաչատրյանը Կապանից «Be healthy» մարզասրահի գաղափարով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բիզնես-գաղափարների մրցույթի ավարտին, որտեղ հայտարարվեցին 4 հաղթող նախագծերը, Վիկտոր Խաչատրյանը նշեց, որ Կապանում ժամանակակից մարզասրահի պակաս կա, որտեղ կլինի նաև կանանց համար հարմարավետ միջավայր և խորհրդատվություն, այս պատճառով էլ նա մշակել է հենց այդ նախագիծը։

Հաղթող մյուս մասնակիցներն են «Սո ֆան» երիտասարդական ժամանցի հիմնադրման ծրագիրը Կապանում, «Ֆեմիլի ֆարմ» դեղատան հիմնադրման ծրագիրը Քաջարանում և «Գաբրիել Ջիգ Հաուս» հանգստյան և մշակութային ժամանցի տան հիմնադրումը Քաջարանի և Կապանի միջև։  

Ընտրված ծրագրերը մասնակի ֆինանսավորում կստանան կազմակերպիչների կողմից, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն կտրամադրվի գաղափարների կյանքի կոչման ողջ ընթացքում։  

Նշենք, որ Սյունիքից 35 մասնակիցներ 3 ամիս դասընթացներ են անցել բիզնես գաղափարի հղացման, շուկայավարման, Ֆինանսների պլանավորման, ռազմավարական կառավարման, հանրային խոսքի, բիզնես գաղափարի ներկայացման վերաբերյալ, որից հետո կազմակերպվել է բիզնես ճամբար և հաղթող նախագծերն ընտրվել են ֆինանսավորման համար։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

«Արծվաշեն» խայծի մասին
16 Մայիսի 2022, 23:12 «Արծվաշեն» խայծի մասին
Մի՛ շեղէք սլաքները
16 Մայիսի 2022, 22:11 Մի՛ շեղէք սլաքները

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica