close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է. կան փակ ճանապարհներ

Հասարակություն

16 Հունվարի 2022, 17:28
 Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է. կան փակ ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի մարզում (բացառությամբ Սիսիան քաղաքի) տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica