close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀՇ֊ն իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում, և դա ստեղծելու խնդիրը մնաց. Վ. Մանուկյան

Հասարակություն

16 Հունվարի 2022, 11:38
 ՀՀՇ֊ն իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում, և դա ստեղծելու խնդիրը մնաց. Վ. Մանուկյան

Yerkir.am ներկայացնում է հասարակական-քաղաքական, պետական ականավոր գործիչ, Խորհրդային Հայաստանի վերջին և անկախ Հայաստանի առաջին վարչապետ (1990-1991 թթ.), ՀՀ պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի՝ «Անդրադարձ» թերթին (17 հուլիսի, 1991 թ.) տրված մեկնաբանությունը:   

Պարո՛ն վարչապետ, շատերին է հայտնի, որ Դուք եղել եք ՀՀՇ-ի գաղափարախոսը: Այս օրերին, երբ շշուկներ են տարածվում, որ ՀՀՇ-ի կազմից հեռացրել են Ձեզ, Դավիթ Վարդանյանին, Արշակ Սադոյանին, Աշոտ Մանուչարյանին, խնդրում ենք պարզաբանել. Դու՞ք եք հրաժարվել Ձեր գաղափարախոսությունից, թե՞ ՀՀՇ-ն է հրաժարվել իր գաղափարախոսությունից:

- Հայոց Համազգային Շարժումը բավականին մեծ շարժում է, որի մեջ ներգրավված են տարբեր մտածողության տեր մարդիկ, որոնք համախմբվել են նույն գաղափարների շուրջը:

Վերջիվերջո, ամեն մի շարժում, որը տրամաբանական անհրաժեշտություն է, դառնում է կուսակցություն: Ամեն մի կուսակցության մեջ լինում է Լենին-Ստալին, Ստալին-Տրոցկի, Կիրովի սպանություն, և դա գիտե՞ք ինչ է. ստանդարտ մտածողություն: Ինձ համար կուսակցական պատկանելությունը երբեք նշանակություն չունի: Եթե Կոմունիստական կուսակցությունը կամ Դաշնակցությունը իրականացնեն այն գաղափարները, որոնք ես համարում եմ ճիշտ, նրանց և որևէ ուրիշ կուսակցության միջև տարբերություն չեմ դնի: Ես ինձ չեմ համարում որևէ կուսակցության պատկանող. ես հայ եմ, որն ունի իր մտածողությունը: Ցավով եմ տեսնում, որ հիմա մարդիկ դառնում են ուղղակի կուսակցության անդամ: Եթե մտել են ՀՀՇ-ի մեջ, այդ գաղափարախոսությունից գաղափար ունե՞ն, կամ կոմունիստական կուսակցության անդամները Կոմկուսի գաղափարախոսության մասին գաղափար ունե՞ն: Գիտե՞ք, մեր բակում կային թույլ տղաներ, նրանք երազում էին ներգրավվել ՊԱԿ-ի մեջ, որպեսզի իրենց մեջքին ուժ լինի: Թույլերը սիրում են համախմբվել՝ դառնալ ոհմակ: Ես թույլ մարդ չեմ եղել և երբեք անհրաժեշտություն չեմ զգացել ոհմակների մեջ լինել:

Ինչ վերաբերում է Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսությանը, ես մի անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այն չեմ համարում գաղափարախոսություն: Այնտեղ գրված են Հայոց Համազգային Շարժման գաղափարական սկզբունքները. դրանք պարզ քաղաքական գաղափարներ են, որոնք ցանկացած ֆրանսիացի եթե կարդա, կասի՝ ինչու՞ եք սա գրել, սա պարզ քաղաքական ճշմարտություն է: Բայց, քանի որ հայերս երկար ժամանակ պետություն չենք ունեցել և խոր զգացմունքային վիճակի մեջ ենք ընկել 1915 թ. հետո, մեզ համար դա մի քիչ անսպասելի էր հնչում և անունը դրեցինք գաղափարախոսություն: Իրականում սա քաղաքական լիկբեզ էր և իր մեջ ազգային գաղափարախոսություն չէր պարունակում: Օրինակ՝ ասում են պահանջատիրություն: Պետությունը, պետության ղեկավարը չի կարող պահանջատիրության հիմքերի վրա լինել, որովհետև դա կործանարար կլինի Հայաստանի համար: Բայց սա հո չի՞ նշանակում, որ հասարակական կազմակերպությունները պիտի պահանջատիրություն չունենան: Կար երկրորդ փուլը, որը չիրականացվեց: Երբ մենք ստեղծում էինք Հայոց Համազգային Շարժումն ու գրում դրա գաղափարախոսությունը, ես գրում էի՝ Համազգային շարժում, ընդ որում դրա շուրջը երկար մտածում էինք, բայց Ռաֆայել Իշխանյանը, որը մեր տանն էր, ասաց՝ գրեք՝ Հայոց Համազգային Շարժում: Մենք երազում էինք, որ դա մի շարժում կլինի, որի մեջ կներգրավվեն բոլոր կուսակցությունները, աշխարհի ողջ հայությունը: Բայց, վերջիվերջո, դա նեղացավ, դարձավ մի վարչություն: Իսկ ազգային գաղափարախոսություն, այդպիսի կազմակերպություն ստեղծելու խնդիրը մնաց, այն կառույցն ստեղծելու խնդիրը, որ մենք ամբողջ աշխարհի հայությունն ենք: Այդ դեպքում մեր ուժը տասնապատիկ է դառնում: Մենք կարող ենք իրար հակասող բաներ ասել, բայց պիտի տանենք նույն քաղաքականությունը: Եվ դա է մեր ազգային նպատակը: Իսկ հիմա ինչ-որ նվնվան ազգ ենք դարձել: Մյուս հանրապետություններից ամեն մեկն ինչ-որ խաղի մեջ է: Իսկ մենք անընդհատ մեկ սրան ենք նամակ գրում, մեկ նրան՝ թե փրկեք. ի՞նչ օգուտ այդ նամակներից: Ինչքան շատ ենք նամակ գրում, այնքան շատ են մեզ խփում: 1915 թ. առաջ ամենաշատ ցավողը Եվրոպան էր, որը ողողված էր հայամետ տրամադրություններով, բոլորը հայերին էին պաշտպանում: Բայց մեր խնդիրն այդպես էլ մնաց, ու միլիոն ու կես ժողովուրդ կորցրինք: Եվ այդ ճանապարհին էլի կորուստներ կունենանք: Այդքան չենք  կորցնի, քիչ կկորցնենք, որովհետև քիչ ենք մնացել: Չգիտեմ, միգուցե Ձեր հարցից շեղվեցի:

Կտաքանա
27 Մայիսի 2022, 16:15 Կտաքանա
Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica