close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրցաձորի գյուղապետի տղան Նիվայով բախվել է Արարատի բաժնի պետի տեղակալի Toyota-ին․ Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք. shamshyan.com

Հասարակություն

15 Հունվարի 2022, 14:25
 Ուրցաձորի գյուղապետի տղան Նիվայով բախվել է Արարատի բաժնի պետի տեղակալի Toyota-ին․ Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի 58 PP 999 համարանիշի ավտոմեքենան Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի փողոցում՝ Ուրցաձորի գյուղապետարանի և դպրոցի մոտ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Toyota Corolla մակնիշի 0400 II 04 համարանիշի ավտոմեքենային։

Toyota Corolla-ն հաշվառված է ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվեկշռում և այն սպասարկում է ոստիկանության Արարատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հայկ Ստեփանյանին, իսկ Նիվան վարել է Ուրցաձոր գյուղի գուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը, ով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին։ 

Նիվայում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Տեղի ունեցածը ավտովթար է, թե այլ հանցագործություն, կպարզվի նախաքննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը։ 

Կտաքանա
27 Մայիսի 2022, 16:15 Կտաքանա
Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica