close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մարտակերտից վերաբնակիչների երեխաների համար

Արցախ

15 Հունվարի 2022, 14:10
 ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մարտակերտից վերաբնակիչների երեխաների համար

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հասարակական կազմակերպությունների բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից վերաբնակիչների երեխաների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտակերտի շրջանի հարկադիր վերաբնակիչների երեխաների համար ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանում։ Երեխաներին քաղցրավենիք եւ 20 խաղալիք են նվիրել, իսկ հաջորդ շաբաթ նախատեսվում է նաեւ մարդասիրական ակցիաներ անցկացնել Կոճողոտ եւ Չարեկտար գյուղերում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի շենքում ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ նվերներ եւ քաղցրավենիք են նվիրել երեխաներին։

Ռուս խաղաղապահները նոր հումանիտար ակցիան կիրականացնեն մինչեւ այս տարվա հունվարի վերջ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում բարերարների հետ միասին կիրականացնեն ավելի քան 30 մարդասիրական ակցիա անապահով բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի քաղաքներում եւ հեռավոր շրջաններում։

Չարենցը հրատարակիչ
27 Մայիսի 2022, 13:20 Չարենցը հրատարակիչ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica