close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ. ով պետք է վերադարձնի գումարները. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

15 Հունվարի 2022, 08:08
 Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ. ով պետք է վերադարձնի գումարները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը 2020-ի դեկտեմբերի 23-ին հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշումը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին: Նախարար Ավանեսյանը, սակայն, հայտարարել էր, որ նախարարությունը որևէ մեկին որևէ գումար չի վերադարձնելու:

ՍԴ-ն, ըստ ԱՆ-ի, գումարները վերադարձնելու պահանջը ոչ թե կոնկրետ նախարարությանն է պարտադրել, այլ պետությանը: Ի վերջո, ով է քաղաքացու «փողերը հետ տալու» հարցին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսպես է արձագանքում. «Պետական բոլոր գերատեսչություններն էլ ֆինանսավորվում են մեկ տեղից՝ պետբյուջեից: Իսկ թե ում դիմի քաղաքացին, դա արդեն հարցի կարևոր մասն է: Հույս ունեմ, որ փաստաբանները կարձագանքեն այս իրավիճակին ու գործընթաց կտանեն: ՊՇՌ թեստի ՀԴՄ կտրոնը կցելով համապատասխան գրությանը՝ այն Առողջապահության նախարարություն կուղարկեն՝ պահանջելով տրամադրել թեստի գումարը:

Դրանից հետո արդեն քաղաքացիական ու վարչական կարգով հայտը պետք է բողոքարկվի դատարանում, որովհետև վերջիվերջո հասցեատերը դատարանն է»: Վարդևանյանն ասում է նաև, որ եթե եվրոպական որևէ երկրում Սահմանադրական դատարանը նման որոշում կայացներ, ապա դա ունենալու էր թե՛ քաղաքական, թե՛ կիրառական լրջագույն հետևանքներ: Այսպիսով, մինչ այս պահն այդպես էլ հստակ չէ` ով է փոխհատուցելու քաղաքացու ՊՇՌ թեստի գումարը։

Նախարար Ավանեսյանը այսպես է մեկնաբանում. ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, սակայն չի արգելել, որ քաղաքացին իր այդ նույն ՊՇՌ հետազոտությունը կատարի իր բարեկամի կամ, ասենք, ինչոր բարերարի հաշվին: Հետևաբար, հիմա փնտրվում է բարերար կամ կամեցող բարեկամ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica