ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական բանակցությունները
Աշխարհ

ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մոսկովյան բանակցությունները: Այս մասին Twitter-ում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի`Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը Մոսկվայում։ ՆԱՏՕ-ն ողջունում է նրանց միջև հարաբերությունների կարգավորումը, դա կծառայի կայունությանը տարածաշրջանում: Մենք կոչ ենք անում Անկարային և Երևանին` շարունակել իրենց ջանքերը»,- գրել է նա։