close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղազախստանում իրավիճակը կայունացել է. ՀԱՊԿ քարտուղար

Աշխարհ

14 Հունվարի 2022, 21:22
 Ղազախստանում իրավիճակը կայունացել է. ՀԱՊԿ քարտուղար

Ղազախստանում իրավիճակի կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բեկում առաջացել է: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին  հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Վերջին երկու օրն անցկացրել եմ Ղազախստանում։ Այո, այնտեղ իրավիճակը կայունացել է»,- ասել է Զասը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով ՝ ընթանում է  սահմանափակումների փուլային մեղմացում, որը և նշանակում է, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:

«Երեւում է, որ իրավիճակի բեկումն արդեն առաջացել է: Խոսել այն մասին, որ, օրինակ, իրավիճակը կարգավորվել է, հավանաբար, վաղաժամ է», - նշել է Զասը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ իրավիճակը Ղազախստանում կայունացել է: Երեկվանից սկսվել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը, որը կավարտվի հունվարի 19-ին, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Մենք հաստատել ենք զինվորականների փուլային դուրսբերման և Ղազախստանին պաշտպանության տակ գտնվող օբյեկտների տեղափոխման մասին որոշումը»,- ասել է Շոյգուն։ 

Նա հավելել է, որ վաղը 14 ինքնաթիռով Ղազախստանից դուրս կբերվեն Հայաստանի, Տաջիկստանի և Բելառուսի խաղաղապահները։

Ընդհանուր առմամբ Ղազախստանում իրենց առաքելությունն են իրականացրել ավելի քան երկու հազար խաղաղապահ զորքեր Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica