close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեհաստանը զգուշացնում է Եվրոպայում հնարավոր պատերազմի մասին

Աշխարհ

14 Հունվարի 2022, 16:47
 Լեհաստանը զգուշացնում է Եվրոպայում հնարավոր պատերազմի մասին

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, որը գլխավորում է ԵԱՀԿ-ն, զգուշացրել է Եվրոպայում պատերազմի  հավանականության և Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու խաղաղ ճանապարհներ փնտրելու անհրաժեշտության մասին։

«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) պատասխանատվության տարածաշրջանում պատերազմի սպառնալիքն այժմ շատ ավելի մեծ է, քան երբևէ վերջին 30 տարիների ընթացքում, և ԵԱՀԿ-ն պետք է ջանքեր գործադրի դրանից խուսափելու համար», - ասվում է ԵԱՀԿ-ի գործող նախագահ և Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հայտարարության մեջ: 

«Մասնակից պետություններն այսօր հատկապես բախվում են խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերների՝ ձգձգվող հակամարտություններ, ռազմական առճակատում, արմատականացում, ահաբեկչություն, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման ռեժիմի քայքայում, COVID-19 համաճարակի հետևանքներ, իսկ հիմնարար իրավունքների ու ազատությունների զգալի խախտումները հանգեցնում են մեր հասարակություններում անորոշության, անկանխատեսելիության, մասնատվածության և վախերի աճին»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը։

«Ակնհայտ է, որ այսօր ԵԱՀԿ տարածաշրջանում պատերազմի վտանգը շատ ավելի մեծ է, քան երբևէ վերջին 30 տարվա ընթացքում»,- ընդգծել է Ռաուն։

Նրա խոսքով՝ այս ամենը մարտահրավեր է ԵԱՀԿ-ի համար, որը փորձում է պատերազմը դուրս մղել Եվրոպայից։ ԵԱՀԿ-ի ջանքերի գործիքներն են՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Նոր Եվրոպայի Փարիզի խարտիայի հիմնարար սկզբունքները:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica