close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման. փաստաբաններ

Իրավունք

14 Հունվարի 2022, 13:21
 «Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման. փաստաբաններ

«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման: Այս մասին հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը:

Հայտարարությունում նշվում է.

Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:

Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:

2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով  եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:

Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:

Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:

3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան»  հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում  է քրեական հետապնդման և  պահվում է կալանքի տակ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica