close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ հայ խաղաղապահները լքել են Ղազախստանը

Հասարակություն

14 Հունվարի 2022, 10:00
 ՀԱՊԿ հայ խաղաղապահները լքել են Ղազախստանը

ՀԱՊԿ հայ խաղաղապահները Ղազախստանից մեկնել են հայրենիք․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերից Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումների անձնակազմն ու տեխնիկան, որոնք կատարում էին Ղազախստանի Հանրապետությունում սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրները, ավարտելով բեռնումը ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներ Ալմաթիի օդանավակայանում, վերադառնում են տուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելվում է, որ հայ, բելառուս եւ տաջիկ խաղաղապահների՝ տուն վերադարձի համար գործարկվել են ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռները։ Ղրղզստանի խաղաղապահներն ինքնուրույն կուղեւորվեն մշտական տեղակայման կետ կանոնավոր տեխնիկայով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica