close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Մշակույթ

11 Հունվարի 2022, 11:37
  Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Այսօր Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Լուրը Yerkir.am-ին հայտնել է բանաստեղծի ընտանիքը։

Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:

1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։

1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։            

 1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական: 

2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:          

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։ 

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։ 

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

 No description available.

Մրցանակներ  և  պարգևներ` 

1971- ՀԼԿԵՄ  ԿԿ  մրցանակ

1985- Հայաստանի  պետական  մրցանակ

2003- ՀՀ  նախագահի  մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա) 

1998- «Ս.  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան

2010- «Հայրենիքին  մատուցած  ծառայությունների  համար  Առաջին  աստիճանի  մեդալ»

2009- Երևանի  պետական  ագրարային  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Երևանի  պետական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010-  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Պետական  մանկավարժական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Մայր  Աթոռ  Ս.  Էջմիածնի  «Ս.  Մեսրոպ  և  Ս.  Սահակ»  մեդալ

2010- Վալերի  Բրյուսովի  անվան մեդալ

 

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ   ԳՐՔԵՐ  

 «Իմ  աշխարհը» - 1963

«Ստվերների  միջով» - 1967

«Ռեքվիեմ» - 1969   

«Մեղրահաց» - 1973

«Կեղևդ  բաց   արա» - 1975                           

«Ինչ  էր  եղել» /մանկական/ - 1971

«Պոեմներ» - 1980

«Տաք  սալեր» -1983

«Պղնձե  վարդ» -1985

«Տխուր  փիղը» /մանկական/ -1970

«Հանճար  և  հիշողություն» /արձակ/ - 1986

«Ընտիր  երկեր» - 1987

«Քարե  բարձ» - 1989

«Ռեքվիեմ»  /ամբողջական/ - 1998   

«Կենսական  էներգիայի  ուսմունքը»/տեսական/ - 1998                                               

«Խաչերի  ջարդը» - 1972 /Բեյրութ/

«Մինչև  որ  հասնես  նախապապերիդ... » - 1978 /Նյու  Յորք/                 

«Թորոս  Ռոսլին» /արձակ/ - 1983 /Նյու  Յորք/

«Բանաստեղծություններ» -1984 /Նյու  Յորք/

«Ոգեղեն  հաց» - 2001թ.

«Ծիտիկը  ցուցահանդեսում» - 2003թ.   

«Եթե Աստված կամենա» /վեպ/  - 2008թ.

«Մղձավանջներ» - 2010թ.

«Կեցցե Հայաստան» - 2010թ.

«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ - 2011թ.

«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.

«Ծովինար»   - 2015թ.                                    

«Գերդաստան» /արձակ/ - 2016թ.   

«Համատարած Թումանյան» - 2019թ.

«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ - 2019թ.

          

ՌՈՒՍԵՐԵՆ                             

Открой свою кору  - 1976 /Երևան/

Зимняя снежинка-весенный цветок -1978 /Մոսկվա/
Сердцевина дерева -1980 /Մոսկվա/
Эпос юности -1982 /Երևան/
Золотая сеть  -1987 /Մոսկվա/
Беспредельная гора - 1988 /Մոսկվա/
Если господь пожелает /роман/-2009 /Երևան/

 ՉԵԽԵՐԵՆ

Пергаментова Hора - 1988 /Պրահա/ 

 ԱՆԳԼԵՐԵՆ 

Selected Poems  - 2002 /  Օքսֆորդ/ 

Toros Rosslin- 2008 / Երևան/

Whispers and Breath of the Meadows - 2010 / Մեծ  Բրիտանիա/ 

Requiem - 2016 / Մեծ Բրիտանիա/

Տես նաև՝ Այս օրերին նման միջոցառումները ևս մեկ հավաստումն է մեր անկոտրում կամքի. Համազգայինի նախաձեռնությամբ նշվել է Ռազմիկ Դավոյանի 80-ամյակը

Տես նաև՝  Արդի հայ պոեզիայի հավերժ երիտասարդ ճամփորդը

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica