close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ե՛ս եմ Ներոնը» կամ փոքրիկ նիկոլիկի վարդենիսյան արկածները

Խմբագրի անկյուն

4 Հունվարի 2022, 15:28
 «Ե՛ս եմ Ներոնը» կամ փոքրիկ նիկոլիկի վարդենիսյան արկածները

Վարդենիսի՝ արդեն նախկին համայնքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը, բառի բուն իմաստով, կառչել է աթոռից և համառորեն չի ուզում ընդունել, որ ինքն այլևս պարտված կողմ է և չի ղեկավարելու Վարդենիսը:

Հիշեցնենք՝ ավագանու՝ 2020 թ. դեկտեմբերի 30-ին կայացած  նիստում Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը, իսկ այսօր համայնքապետարանի բակում տեղի ունեցավ նրա երդմնակալության արարողությունը:

Փաշինյանական իշխանությունը, այդուհանդերձ, 7 տարեկան երեխայի նման համառորեն չի ուզում խոստովանել, որ մածունը սպիտակ է, այն է՝ ավագանու անդամների 14 թիվը մեծ է 13-ից: Ավելին՝ նա ոչ միայն չի խոստովանում, այլև փորձում է ապացուցել հակառակը: Արդյունքում՝ նիկոլական կապկումներ, ավազակապետությանը բնորոշ գործողություններ, նիկոլիզմի  տարաբնույթ այլ ցուցադրություններ, ինչի պատճառով արդեն տևական ժամանակ է՝ Վարդենիսը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում:

«Գլխավոր լարախաղաց» Արամ Մելքոնյանը, բնականաբար, ստանձնել է նիկոլական կրկեսի գլխավոր դերերից մեկը: Նա երևի չբավարարվեց երեկվա «ցնցող» հայտարարություններովև այսօր ևս հարկ համարեց իր գավառական-երեխայական մտքերով լրացնել դրանց շարքը՝ ստիպելով, որ հասարակությունն առավել խորը ճանաչի իր աղետալի կերպարը:

Զորօրինակ՝ այսօր նա վստահ հայտարարեց.  «Ե՛ս եմ համայնքապետը»: Դե, սույն անձի «հանճարեղ» ուղեղը շարժվում է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Վարդենիս քաղաքի որոշ տեղամասերում ինքը հաղթել է, ապա «գեղերից» կամ «մահմեդական երկրից եկածները» (վերջինը նրա գործընկերուհի, կարկառուն ՔՊ-ականի որակումն է,  որը տվել էր  գեղամասարցիներին) չեն կարող ազդել իր «հաղթանակի» վրա: Այսինքն՝ մարդը պարզ ասում է՝ Վարդենիս քաղաքից դուրս ապրողները  երրորդ սորտի մարդիկ են և իրավունք չունեն որոշելու, թե ով լինի համայնքի ղեկավարը

Կրկեսի հերոսի հաջորդ բողոքն այն է, թե ինչո՞ւ են միավորվել «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և կազմել մեծամասնություն: Ըստ Արամ Մելքոնյանի՝ դա ամոթ է, ո՞նց կարելի է նման բան լինել, ո՞նց կարող է պատահել, որ ինքը հանկարծ չլինի համայնքի ղեկավար…

Նման դեպքերում ասում են՝ Աստված էլ բեթարից ազատի։

Մեզ մնում է միայն ավելացնել, որ Վարդենիսի փոքրիկ նիկոլիկը՝ Արամ Մելքոնյանը, արդեն սեփական քաղաքում շրջում է ոստիկանների ու բերետավորների ուղեկցությամբ: Դե, պարզ է, անցած տարի այս նույն շրջանում էլ իր շեֆն էր նույն կարգավիճակում, որը մինչ օրս առավոտյան ժամը 8-ից, 9-ից հետո արդեն վախենում է այցելել Եռաբլուր: Եվ ճի՛շտ են անում թե՛ Արամ Մելքոնյանը, թե՛ նրա երևանյան շեֆը, քանզի՝ ով-ով, սակայն իրենք իրենց անձը լավ են ճանաչում, սեփական հանցավոր գործողությունները՝ նույնպես:

Եվ հատուցման օրը չի՛ ուշանալու:

 

Վ. Սարգսյան


Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica