close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ե՛ս եմ համայնքապետը․ ՔՊ-ական ԺՊ-ն չի հաշտվում պարտության հետ Վարդենիսում

Քաղաքական

4 Հունվարի 2022, 12:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ե՛ս եմ համայնքապետը․ ՔՊ-ական ԺՊ-ն չի հաշտվում պարտության հետ Վարդենիսում

Այս հայացքները իրոք շատ տհաճ են՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վարդենիսի համայնքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը ընդդիմադիր համայքնապետ Ահարոն խաչատրյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա ոչ մի կերպ չի հաշտվում իր և իր թիմի պարտության հետ Վարդենիսում։

Նշենք, որ Վարդենիսի ընդդիմադիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ավագանու անդամներին թույլ չտվեցին ներս մտնել համայնքապետարան։

Ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել, նաև դիմել են վարչական դատարան՝ չեղարկելու համայնքապետի ընտրության արդյունքը։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին և անցկացրին երդմնակալությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․  

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica