close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշոտ Երկաթ Մինասյանը լավ էր, կամքն անկոտրում, պայքարին` պատրաստ. պաշտպան

Հասարակություն

3 Հունվարի 2022, 23:08
 Աշոտ Երկաթ Մինասյանը լավ էր, կամքն անկոտրում, պայքարին` պատրաստ. պաշտպան

Պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր այցելել է Աշոտ Մինասյանին:

«Այսօր ցերեկը դեռևս ՀՀ Արդարադատության նախարարության «Երևան֊Կենտրոն» ՔԿՀ֊ում տեսակցեցի Աշոտ Մինասյան ԵՐԿԱԹ-ին։

Իսկ ինչու՞ դեռևս։ Որովհետև ՀՀ գլխավոր դատախազության բազմափորձ, բարձրաստիճան դատախազներից պահանջվել է օրենքով նախատեսված առավելագույն` 5 օրյա, ժամկետը 3,5 հատորից բաղկացած քրեական գործին ծանոթանալու համար։

Ընդ որում, տվյալ քրեական գործի ուղիղ կեսը բաղկացած է դատավարական և դատական որոշումներից, որոնց դատախազները տիրապետում են կայացման իսկ հաջորդ օրվանից։

Հուսով եմ 29.12.2021թ֊ին ՀՀ ԱԱԾ֊ից ելքագրված քրեական գործը դեպի դատախազություն 700 մետրը չի անցել մետր/օր ժամանակում, ուստի վերջիվերջո վաղը՝ 04.01.2022թի, քրեական գործի ճակագրի մասին կկայացվի օբյեկտիվ որոշում, որի մասին կտեղեկացվի նաև պաշտպանական կողմը։

Աշոտ Երկաթ Մինասյանը լավ էր, կամքն անկոտրում, պայքարին` պատրաստ, ուղղակի իր պաշտpանի համբերությունն է տեղի տալիս, ինչին կարող է հետևել քրեական գործի նյութերը հանրության դատին տալը»- գրում է պաշտպանը։

Հավելենք, որ դեկտեմբերի 29-ին Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչու՞ պետք է Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազության բողոքը և կայացրել արցախյան երեք պատերազմի մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։ Այն դեպքում, երբ դեռ մեկ տարի առաջ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատական ակտը՝ հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: 

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica