close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տղա՛ ջան, երբվանի՞ց ես դու որոշում՝ ով ղեկավարի Վարդենիսը

Հասարակություն

3 Հունվարի 2022, 20:34
 Տղա՛ ջան, երբվանի՞ց ես դու որոշում՝ ով ղեկավարի Վարդենիսը

Դեկտեմբերի 30-ին կայացավ Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդրանիկը նիստը, և երկու դաշինքները համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։

Չնայած բացահայտ ճնշումներին և սաբոտաժին՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն չընտրվեց։ Այդուհանդերձ, իշխանական ավազակաորջերում չեն համակերպվում ծանր պարտության հետ։

Այսօր էլ Վարդենիսի արդեն նախկին քաղաքապետ Ա. Մելքոնյանը հավաք է արել քաղաքապետարանում՝ աչքի ընկնելով իր հիստերիկ պահվածքով ու տարօրինակ հայտարարություններով։

Վերջինս, մասնավորապես, հայտարարել է, թե, իբր, օրենքի բաց կա, և ինքն ավելի շատ քվե է հավաքել։ Փաստորեն, խոպանչի քաղաքապետը դեռ չի հասկացել, որ ընտրությունները տեղի են ունենում համամասնական ընտրակարգով։

Էքս քաղաքապետը հետո հայտարարում է՝ ո՞նց կարող ենք թույլ տալ, որ այլ մարդիկ գան և ղեկավարեն մեր համայնքը։ Արամ Մելքոնյանը նույնկերպ չի հասկացել, որ թույլ տվողն ինքը կամ իր շեֆերը չեն, այլ ժողովուրդն է։ Իրեն, բնականաբար, իր կողքինները հարց չեն տվել՝ տղա ջան, այդ ո՞ր օրվանից ես դու որոշում, թե ով պետք է ղեկավարի համայնքը, բա ու՞ր մնաց ժողովրդի քվեն, մարդկանց ընտրելու իրավունքը, օրենքը։

Բայց Արամ Մելքոնյանն այսքանով էլ չի սահմանափակվում և հայտարարում է, թե կխլեմ մարդկանց հողերն ու շենքերը, կբռնեմ ու կխլեմ։ Եվ կրկին մեկը չի ասում կողքից՝ ա՛յ տղա, դու հիմա դատախա՞զ ես, թե՞ ռեկետ անող, ավելին՝ դու ո՞վ ես, որ մարդկանցից ինչ որ բան խլես, դե, եթե էդքան խլող տղա ես՝ գնա, Նիկոլի հանձնած հողերը խլիր, չե՞ս տեսել, որ թուրքը վաղուց Վարդենիսի տարածքում է։

Ստացվում է՝ Արամ Մելքոնյանը չի էլ հասկացել իր կարգավիճակը, և սրա նմանները փորձում են համայնք ղեկավարել։ Նա խոսում է նաև «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի մասին՝ չհասկանալով, որ դեռ պետք է նրա երեխաների առջև պատասխան տա իրենց հորը բռնել տալու համար։

Եթե Արամ Մելքոնյանն ուզում է մանդատը վայր դնել, ապա թող դնի, և, երևի թե ճիշտ էլ դա է։ Նա, եթե մի գրամ ինքնասիրություն ունենա, ապա պատվով կգնա։ Իմիջայլոց, նրա հայրը նորմալ մարդ էր երևում. եկավ, շնորհավորեց վարդենիսցիներին և հաշտ ապրելու կոչ արեց։

 

Տես նաև՝  Վարդենիսում ՔՊ-ականների այլընտրանքային նիստը քվորում չի կարող ապահովել՝ Ահարոն Խաչատրյանն ընտրված է․ ավագանու ընդդիմադիր անդամ:


Տես նաև՝  Նոր զարգացումներ Վարդենիսից․ ՔՊ-ականները դիմել են դատարան, իսկ ընդդիմադիրները երդման ծանուցում են ստացել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica