close
Եղանակը Երևանում
17 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2021, 23:09
 Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան

Մեկ նպատակ ուներ այդ ասուլիսը հրավիրելը, որպեսզի հրապարակային կերպով Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը պատրաստ է իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները, և արդեն իսկ իրականացման ճանապարհին է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Նա նշեց, թե որոնք են Թուրքիայի և Ադրբեջանի նախապայմանները.  

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այդ թվում՝ Արցախի անկախությունից հրաժարում, ինչը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է: Նա իր ամբողջ ասուլիսի ընթացքում կարմիր թելով տանում էր այն միտքը, որ Արցախը Ադրբեջան է, և վերջ: Այնպիսի էնտուզիազմով, փրփուրը բերանին՝ այնպես էր ինքը փորձում համոզել ու ապացուցել, որ Արցախը ադրբեջանական է, որ նույնիսկ Ալիևը այդպիսի էնտուզիազմով չի անում այդպիսի հայտարարություններ: Սա խայտառակություն է: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է մի մարդ, որը սպասարկում է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը: Երկրորդ նախապայմանը Հայոց ցեղասպանության հարցից հրաժարումն է, որի մասին Փաշինյանն իր ասուլիսում կրկին հայտարարեց:

Երրորդ նախապայմանը Սյունիքով միջանցքի տրամադրումն է, որը քողարկված ձևով նա ասաց, որ համաձայն է իրականացնել, նաև՝ անոնսով հայտարարեց, որ Տավուշում՝ Ոսկեպարի հատվածում, գնալու է որոշակի տարածքային զիջումների: Սա էր այս ասուլիսի նպատակը, որպեսզի հրապարակային կերպով ստորագրի իր բանավոր համաձայնությունների տակ, որ ինքը պատրաստ է կատարել թշնամու նախապայմանները»:

Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ վերջին շրջանում Թուրքիայի կողմից ի հայտ է եկել չորրորդ նախապայմանը՝ անկախության հռչակագրից հրաժարումը.

«Սահմանադրական փոփոխությունները, որոնք նախաձեռնել է Փաշինյանը, ոչ միայն նպատակ ունեն իր դիրքերն ամրապնդելու, այլ նաև խմբագրումներ մտցնել և մեծ հաշվով հրաժարվել անկախության հռչակագրից, որը մեր պետության հիմքն է: Այդ անկախության հռչակագրի վրա է կառուցված Հայաստանի Հանրապետությունը, և Թուրքիայի պահանջն է, որպեսզի ՀՀ-ն ոչնչացնի նաև իր հիմքը, ինչը այս իշխանությունները պատրաստակամ են անել»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանում որևէ տնտեսական զարգացում չի լինելու. «Թուրքիայի նպատակը ինչպե՞ս կարող է լինել Հայաստանի տնտեսությունը զարգացնելը: Թուրքիայի միակ նպատակը կարող է լինել տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանը և, ի վերջո, գրավելով ամբողջ տնտեսությունը՝ տարածաշրջանից վերացնել Հայաստանի Հանրապետությունը կամ ձևական միավոր թողնել:

Միամտորեն, մեր ժողովուրդը կարծում է, թե ինքը թուրքերին կանաչի ծախելով՝ կհարստանա, կամ թուրքերից էժան կանաչի կկարողանա գնել, և իր ֆինանսական վիճակը կլավանա: Իրականում, եթե բիզնես զարգացնելու տարբերակ լինի, դա անելու են այս իշխանության ներկայացուցիչները, և նրանցից ոմանք ձեռքերը շփելով անհամբեր սպասում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Նրանց համար հայրենիք, հայրենասիրություն, այսպիսի բարձրագոչ բաներ գոյություն չունեն: Բայց նաև իրենք են միամիտ, որովհետև Թուրքիան սկզբում գուցե նրանց օգտագործի, ինչ-որ ավիաընկերություններ հիմնեն, որոշակի ժամանակով որոշակի գումար աշխատեն, բայց, ի վերջո, թուրքական ընկերություններն են գրավելու Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, և շատ կարճ ժամանակահատվածում մենք այստեղ վերածվելու ենք թուրքական գործոնի»:

Հետաքրքրվեցինք՝ խորհրդարանական ընդդիմությունից ի սկզբանե սպասելիքները շատ մեծ էին, քանի որ հայտարարել էիք, թե օր ու արև չեք տալու գործող իշխանություններին, բայց կարծես թե այնպես է ստացվել, որ նրանք ձեզ օր ու արև չեն տալիս՝ հաշվի առնելով ԱԺ նախագահության արձագանքը ձեր ելույթներին, տարբեր միջադեպերը խորհրդարանում և այլն, այսօ՞ր էլ այդ կարծիքին եք, որ խորհրդարանում ձեր մնալը արդյունավետ է:

«Համաձայն չեմ, որ մեզ օր ու արև չեն տալիս, համենայնդեպս, ինձ վրա որևէ ազդեցություն չեն կարողանում ունենալ նրանց այդ ստոր քայլերը: Իրականում, շատ ճղճիմ քայլերի են դիմում, հատկապես՝ տղամարդկանց առումով շատ զզվելի է: Ես կարող եմ ասել, թե ինչու եմ ես գնացել ԱԺ, ինչու եմ վերցրել այդ մանդատը, որովհետև տարիներ շարունակ իմ լրագրողական գործունեության ընթացքում ես վեր եմ հանել նաև նախկին իշխանությունների թերացումները, քննադատել եմ: Այս իշխանություններին անխնա քննադատության եմ ենթարկել: Պարզապես այդ ամբիոնը դիտարկել եմ ևս մեկ՝ ավելի լայն հնարավորություն, որպեսզի իմ խոսքը հասցնեմ հանրությանը, և հնարավորինս հանրության աչքերը բացեմ: Դեռևս այդ նպատակին ծառայում է իմ վերցրած մանդատը: Որ օրը տեսնեմ, որ անիմաստ է, վստահեցնում եմ, որ մեծագույն սիրով վայր կդնեմ այդ մանդատը: Ինձ որևէ դրական բան այդ մանդատը չի տվել, մի բան էլ նյարդերս են սկսել քայքայվել: Ձեզ վստահեցնում եմ՝ նրանց ամենօրյա ռեժիմով տեսնելը շատ տհաճ է: Այդ առումով, իրոք որ, օր ու արև չեն տալիս, որովհետև, իրոք, տհաճ է նրանց այդ լկտիությունը, անպատժելիության զգացողությունը: Այնտեղ մեծ մասը հանցագործներ են կամ մեղսակից են, բայց այդ անպատժելիության զգացումը իրենց մոտ, այդ լկտիությունը, լպիրշությունը շատ զզվելի է»,- պարզաբանեց Արեգնազ Մանուկյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica