close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵԽ հանձնակատարը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել Լա Մանշում միգրանտների հետ կապված իրավիճակը

Հասարակություն

8 Դեկտեմբերի 2021, 20:45
 ԵԽ հանձնակատարը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել Լա Մանշում միգրանտների հետ կապված իրավիճակը

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որոնք նավակներով Ֆրանսիայից Միացյալ Թագավորություն են մեկնում Լա Մանշով՝ համաձայն Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի: Միյատովիչի նամակը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարներ Ջերալդ Դարմանենին եւ Պրիտի Պատելին չորեքշաբթի հրապարակվել է ԵԽ կայքում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան պետք է միգրանտների եւ ապաստան հայցողների իրավունքները դնեն Լա Մանշով միգրացիոն հոսքերը զսպելու իրենց ջանքերի կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ: Հանձնակատարը նշել է, որ երկրները պետք է «այդ հարցը լուծեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ զերծ մնան իրավիճակի անհիմն քաղաքականացումից»։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է գործեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն, որոնց կողմերը «խոստացել են հետեւել»:

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica