close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր գրավոր պայմանավորվածությամբ են հայկական զորքերը հետ քաշվել․ Կյուրեղյանը՝ կառավարությանը

Քաղաքական

8 Դեկտեմբերի 2021, 19:56
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր գրավոր պայմանավորվածությամբ են հայկական զորքերը հետ քաշվել․ Կյուրեղյանը՝ կառավարությանը

Եթե բանավոր պայմանավորվածություններ չեն եղել, ինչպես վստահեցնում է Փաշինյանը, ապա այդ ո՞ր գրավոր պայմանավորվածության արդյունքում են հայկական զորքերը հետ քաշվել և  իրենց տեղում չեն, ինչպես սահմանում էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի հարց ուղղեց կառավարությանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Հարցին Փաշինյանը չպատասխանեց, այլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ ինչ արվել է՝ բխում է նոյեմբերի 9-ի և մյուս եռակողմ փաստաթղթերից, և իրենք փորձում են լիարժեք կատարել այն բոլոր կետերը, որոնց տակ ստորագրել են, մյուս հարցերի հասցեատերը այլ կողմեր են։

Արմենուհի Կյուրեղյանը նաև հետաքրքրվեց՝ ո՞ր գրավոր պայմանավորվածությամբ են Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի վրա ադրբեջանական մաքսակետեր տեղադրվել, Սև լճի տարածքը հայտվել Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ մեր իշխանությունները հայտարարում են, որ դրանք ադրբեջանական են։

Նա նաև հարց ուղղեց այն մասին, թե Ադրբեջանի ղեկավարի հարցադրումը՝ ե՞րբ է բացվելու Զանգեզուրի միջանքցքը, եթե ոչ ապա խնդիրներ կլինեն, ի՞նչ պայմանավորվածություներ կան, ըստ որի ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի միջանցքի բացման օրը, եթե կան պայմանավորվածություններ, ապա ո՞ր լիազորությամբ, եթե ոչ՝ ի՞նչ խնդիրներ կլինեն։

Մհեր Գրիգորյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ բանակցություները հիմնված են նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և Սոչիի պայմանավորվածությունների վրա, և անտեղի է դրանից դուրս որևէ պայմանավորվածության մասին խոսելը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica