close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում, մենք դեմ կքվեարկենք․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Տնտեսական

8 Դեկտեմբերի 2021, 11:10
 Սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում, մենք դեմ կքվեարկենք․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու․ ԱԺ-ում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սա էլ կդառնա երրորդ տարին, որ  հանրային ծառայության վարձատրության հիմնական երաշխիքներից մեկը խախտվում է և հետքայլ է կատարվում։ Հանրային ծառայողի բազային վարձատրության չափը, որով ձևավորվում է ամբողջ վարձատրության համակարգը, պետք է նվազ չլիներ, և տարիներ շարունակ այդ սկզբունքը գործել է նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից։ Հիմա  2020 թվականին արդեն 70 տոկոս իջեցվել է․․․»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այն փաստարկները, որը բերում է կառավարությունը, թե բյուջեն հնարավորություն չունի, ընկալելի չեն։

Պատգամավորը հիշեցրեց, որ վարձատրության բարձրացման վերաբերյալ իշխանությունը շարունակաբար խոստումներ է տվել, հատկապես՝ ընտրություններից առաջ։

«Ցանկության դեպքում միջոցներ կարելի է գտնել նույն պարգևատրումների համակարգից գոնե բարձրացնելու այնչափ, որքան միջին գներն են աճել, որը կլիներ գոնե ժամանակավոր։ Այնպես որ՝ սա հետքայլ է հանրային ծառայության վարձատրության համակարգում»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica