close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայդենի և Պուտինի վիրտուալ քննարկումը տևել է մոտ երկու ժամ

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 22:10
 Բայդենի և Պուտինի վիրտուալ քննարկումը տևել է մոտ երկու ժամ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վիրտուալ քննարկումն ավարտվել է մոտ երկու ժամ անց: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:

Սպասվում է, որ Սպիտակ տունը և Կրեմլը կհրապարակեն հանդիպման արձանագրությունը, քանի որ զրույցը փակ է ընթացել: 

Գերտերությունների ղեկավարների զրույցը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 18:08-ին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հանդիպմանը պլանավորված էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դեպի արևելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման, ռազմավարական կայունության, երկկողմ հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ Աֆղանստանի իրադրության թեմաները:

Հեռուստակամուրջը կազմակերպվել է երկու երկրների ղեկավարության շփման համար նախատեսված տեսակամուրջի պաշտպանված գծի միջոցով, այն առաջին անգամ է օգտագործվել։ Պուտինը կապ է հաստատել ԱՄՆ նախագահի հետ Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից։

Ինչպես հայտնում է The Guardian գործակալությունը, այս հանդիպումից անմիջապես հետո Բայդենը կխոսի նաև եվրոպական դաշնակից պետությունների ղեկավարների հետ՝ ներկաայցնելու Պուտինի հետ հանդիպման մանրամասները: 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ Պուտինի հետ իր զրույցի մասին թարմացումներ տրամադրելու համար:

Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես կմիանա Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիին իր ամենօրյա ճեպազրույցում՝ Բայդենի և Պուտինի զրույցի մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար: 

Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica