close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ է համարում. Մհեր Գրիգորյան

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2021, 20:44
 Հայաստանը Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացումն ու սահմանագծումը տարբեր խնդիրներ է համարում. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հետ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք հետեւում ենք երեք երկրների ղեկավարների՝ Սոչիի հայտարարությանը, ըստ որի՝ պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ գործը տանելու Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման եւ հետագա սահմանագծման ուղղությամբ։ Սակայն այս հարցը ոչ մի կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման հետ», - նշեց նա։

Հայաստանի փոխվարչապետը հավելեց նաեւ, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերով: «Այդ հարցերի վերջնական կարգավորման վերաբերյալ որեւէ քննարկում դեռ չի եղել», - ասաց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica