close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

Հասարակություն

7 Դեկտեմբերի 2021, 19:05
 Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

Իշխանական պատգամավորների բռնության դեմ բողոքող քաղաքացիների դեմ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել եւ սկսել են բերման ենթարկել նրանց։ Այս պահին քաղաքացիները հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վրա: 

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, (ֆիքսել եմ մասնավրապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին) հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica