close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 18:28
 Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը մեր օրակարգում է․ Աննա Գրիգորյան

Մենք նախաձեռնում ենք ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնից Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրավական գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա կոչ արեց Հայկ Կոնջորյանին՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար, դատապարտել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, այլապես կստորագրեն նրա յուրաքանչյուր խոսքի տակ, եւ իրենց համար դա նույնպես գոյություն չունեցող խնդիր կլինի։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Սիմոնյանի արտահայտած մտքերը ընկած են իշխանությունների քաղաքականության հիմքում, ավելին, դրանք սպառնում են Ադրբեջանում պահվող հայերին։

«Ե՞րբ գերիների վերադարձն ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման առարկա դարձավ։ Ինչու՞ էր գերագույն հրամանատարը թաքնվում բունկերում: Արդյո՞ք զինծառայողներին ապահովել է անհրաժեշտ ամեն ինչով»,- հարցրեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` ուժային կառույցների ներկայացուցիչների փակ հանդիպմանը ներկա են եղել միայն գերատեսչությունների ղեկավարները, ինչը բացատրվել է իբր բարձրաստիճան պաշտոնյաների զբաղվածությամբ:

«Հանդիպմանը պետք է մասնակցեին վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, բայց նրանք չկային։ Սակայն զբաղվածությունը չի խանգարել Փաշինյանին առավոտից երեկո հանդիպում ունենալ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Դա ընդամենը ցույց է տալիս նրանց վերաբերմունքը խնդրին»,- ընդգծեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ձայնագրություն հրապարակվեց, որում Ալեն Սիմոնյանը ռազմագերիներին մեղադրում էր դասալքության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica