close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

7 Դեկտեմբերի 2021, 17:23
 Այս իշխանությունն ընդամենը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը հանդես է եկել  հայտարարությամբ,  որով սպառնացել է Հայաստանին՝ միջանցքի հարցը ուժի կիրառմամբ լուծելու մասին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարութունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ալիևը պահանջել է կոնկրետ ժամկետ հնչեցնել, թե երբ է Հայաստանը տրամադրելու միջանցքը, սա այն նույն Ալիևն էր, որ Արցախյան առաջին պատերազմի օրերին փախել էր դեպքերի էպիկենտրոնից և իր օրվա հաճույքներն էր անցկացնում Թուրքիայի տարբեր ժամանցային կենտրոններում։ Սա այն նույն Ալիևն է, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների 4-րդ օրը հրադադար էր մուրում։  

Այս իշխանությունը հանրությանը կանգնեցրել է նոր աղետի շեմին, որով մեր ժողովրդին առաջարկվում է ընտրություն  կատարել վատի և վատթարագույնի, մեռնելու կամ քարշ գալու միջև, մեզ բոլորիս փորձում են համոզել, որ հայը ապրելու, պայքարելու հնարավորություն այլևս չունի, և միակ տարբերակը հանձնվելն է։ Այս իշխանությւոնը մեկ քայլ ունի անելու՝ թողնել և հեռանալ, առանց որի՝ մեր պետականության վերականգնումը անհնարին կլինի»,- ասաց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica