close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը ԱՄՆ-ի ճնշման տակ հետաձգել է պաղեստինյան տարածքների հաշվին հրեական բնակավայրերի ընդլայնման ծրագիրը

Աշխարհ

7 Դեկտեմբերի 2021, 13:34
 Իսրայելը ԱՄՆ-ի ճնշման տակ հետաձգել է պաղեստինյան տարածքների հաշվին հրեական բնակավայրերի ընդլայնման ծրագիրը

Իսրայելի իշխանությունները Միացյալ Նահանգների ճնշման ներքո հետաձգել են օկուպացված Արեւելյան Երուսաղեմում 10 հազար բնակելի միավորից կազված անօրինական հրեական բնակավայր կառուցելու նախագիծը։

«Իսրայելի ներքին գործերի նախարարությանը կից Երուսաղեմի պլանավորման և շինարարության կոմիտեն հետաձգել է Երուսաղեմի Աթարոտ օդանավակայանի տարածքում նոր բնակավայր կառուցելու ծրագիրը։ Որոշումն ընդունվել է Միացյալ Նահանգների ճնշման ներքո»,- երկուշաբթի հայտնել է իսրայելական Walla ինտերնետային ռեսուրսը:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտնել է բնակավայրերի հարցում «Վաշինգտոնի դիրքորոշումը բավարարող» համաձայնագրի մասին։ Նա նշել է, որ Իսրայելը վարում է այնպիսի քաղաքականություն, որը Մերձավոր Արևելքում դիվանագիտական ճգնաժամեր չհարուցի։

Երուսաղեմի քաղաքապետարանը վերջերս հավանություն է տվել Իսրայելի կառավարության նախագծին, որով նախատեսվում է հրեական բնակավայր կառուցել Արևելյան Երուսաղեմի Աթարոտ օդանավակայանի մոտ:

Պաղեստինյան ինքնավարությունը հայտարարել է, որ նախաձեռնությունը վերջ կդնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման հույսերին, և կոչ է արել Վաշինգտոնին՝ միջամտել:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica