close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիքը մարդիկ, որոնց Ջերմուկում չէինք տեսել՝ էսօր եկել, ընտրում են․ Ազատ Հովակիմյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 19:44
 Լիքը մարդիկ, որոնց Ջերմուկում չէինք տեսել՝ էսօր եկել, ընտրում են․ Ազատ Հովակիմյան

ՔՊ-ի ցուցակով նախկին ՀՀԿ-ականներ են մասնակցում ընտրություններին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ջերմուկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և «Համերաշխություն» ուժերը միավորող՝ «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ազատ Հովակիմյանը։

«Նույն Հանրապետականները փոխեցին շորերը կամ մաշկերը, դարձան ՔՊ։ 3-4 ամիս առաջ Հանրապետական էին, 4 ամսվա մեջ փոխվեցին բոլորը։ Նենց շուտ դե կարողանում են փոխվել էլի․ չեն փոխվել ժողովրդի համար, փոխվել են իրենց շահի համար։ Մարդկանց մի մասը դա զգում է, տեսնում է, մարդկանց մի մասն էլ ճարահատյալ ընտրում»,-ասաց Ազատ Հովակիմյանը։

Այս պահի դրությամբ Ջերմուկ խոշորացված համայնքում 2858 ընտրող մասնակցել է քվերակությանը․ ընդհանուր թվի 46 տոկոսն է։

Ազատ Հովակիմյանը բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել։

«Մանկապարտեզում տեսա հավաքվել են՝ մոտեցա ոստիկաններին, ասացի՝ ինչո՞ւ եք թողել, բա՝ 50 մետրը ապահովվում է։ Ասացի՝ դե բեր, չափի։ Չափեցին՝ եղավ 32 մետր, նոր դրանց հեռացրին, հեռու տարան։ Հավաքվում են ինչի՞ համար՝ դրանց ձեռագիրը լավ գիտեմ ես, հավաքվում են «կարուսելի» նպատակով, այլ խախտումների»,-ասաց Ազատ Հովակիմյանը։

Հավաքվում են ընտրատեղամասերի մոտ և ուղղորդում ընտրողներին․ սրանք, թեկնածուի համոզմամբ, «կարուսելի» տարրեր են։

Նա վստահեցրեց, որ վարչական ռեսուրսը միշտ էլ կիրառել է իշխող ուժը՝ քարոզարշավի ժամանակ է՛լ, հիմա է՛լ։

«Երևանից բերել են ավտոբուսներով․ կան մարդիկ, որոնց Ջերմուկում չենք տեսել՝ էսօր տեսնում ենք, ուսանողներն են, թե աշխատողներն են, դրանք սաղ եկել են, ընտրել են»,-վստահեցրեց Ազատ Հովակիմյանը։

Նա համոզված է, որ ֆինանսական լծակներ ևս օգտագործել են։

Աննա Բալյան

15 տարի առանց Դինքի
19 Հունվարի 2022, 17:44 15 տարի առանց Դինքի
Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica