close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարտության կուսակցությունը չի կարող աջակցություն ունենալ․ Իշխան Սաղաթելյանը քվեարկեց

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 16:13
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարտության կուսակցությունը չի կարող աջակցություն ունենալ․ Իշխան Սաղաթելյանը քվեարկեց

Այս ընտրությունները տարբերվում են նախորդ ՏԻՄ ընտրություններից, քանի որ ընթանում են համամասնական ցուցակներով․ ես չգիտեմ՝ մեր պետությունը և հասարակությունն ինչքանով էին պատրաստ համայնքների այսպես հապճեպ խոշորացմանը, բայց սա արդեն իրողություն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց հետո։

Նա հաստատեց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 37 համայնքից 19-ում մասնակցում է ընտրություններին, և ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած քաղաքական ուժն է։

«Ես, բնականաբար, քվեարկում եմ իմ հայրենի գյուղում․ ես 27 տարի է՝ գյուղում չեմ ապրում, բայց իմ ընտանիքը, հարազատները, ամեն ինչ կապված է գյուղի հետ, և այսօր կատարեցի իմ ընտրությունը»,-ասաց նա։

ՏԻՄ ընտրությունները վերահսկողության տակ պահելու՝ իշխանության գործողությունների մասին խոսելով՝ նա ասաց, որ դա ակնհայտ է և այս իշխանություններն այդ նպատակին հասնելու համար որևէ ապօրինությունից զերծ չեն մնում։

«Այս ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը նույնպես փորձ էր ընտրությունների ելքի վրա ազդեցություն ունենալու։ Ակնհայտ է, որ իշխանությունը իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որ ՏԻՄ-երը նույնպես նվաճի, բայց պարտության և պատերազմի կուսակցությունը, այն քաղաքական ուժը, որը մեր երկրին բերել է միայն չարիք և աղետ՝ չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից, և ես վստահ եմ, որ տարբեր ընտրատեղամասերում դա կդրսևորվի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

15 տարի առանց Դինքի
19 Հունվարի 2022, 17:44 15 տարի առանց Դինքի
Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica