close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր խնդիրն իշխանությունների վերարտադրությունը կասեցնելն է. «Էջմիածին» դաշինքի թեկնածու

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 14:43
 Մեր խնդիրն իշխանությունների վերարտադրությունը կասեցնելն է. «Էջմիածին» դաշինքի թեկնածու

Մեր առաջնային խնդիրն իշխանությունների վերարտադրությունը կասեցնելն է. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Էջմիածին» դաշինքի ավագանու թեկնածու, ՀՅԴ Էջմիածնի Կոմիտեի ներկայացուցիչ Ռուբիկ Ենոքյանը՝ հավելելով, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններին  մասնակցությունը մինչ այս պահը բավականին ցածր է, և հասարակությունը փորձում է իր դժգոհությունն արտահայտել ընտրություններին չգնալու միջոցով:

Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ՝ «Էջմիածին» ընդդիմադիր դաշինքը, Իրական ժողովրդավարական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենատէր» կուսակցությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Մենք քաղաքացիներին ամեն կերպ փորձում ենք բացատրել, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանը կանգնեցրեց շատ ծանր վիճակի առջև»,- նշեց Ենոքյանը:

Հարցին՝ վարչական ի՞նչ լծակներ են կիրառում իշխանությունները, եթե հաշվի առնենք, որ ՔՊ-ի թեկնածուն նաև գործող քաղաքապետն է, Ռուբիկ Ենոքյանը պատասխանեց՝ բնականաբար, դրանք լինելու են, և քաղաքապետարանն ակտիվորեն ներգրավված է լինելու այդ ամենում, սակայն փորձելու են ամեն կերպ դիմակայել:

Ի՞նչ ակնկալիքներ ունեն «Էջմիածին» դաշինքի ներկայացուցիչներն ընտրություններից. Ռուբիկ Ենոքյանը լավատես է, ըստ նրա՝ «Էջմիածինը» թիմը ձևավորվել է պրոֆեսիոնալ անձանցից, որոնք ունեն քաղաքացիների կարիքները հոգալու, համայնքը ծաղկեցնելու և ազգային-հոգևոր արժեքները վերարժևորելու մեծ պարտավորություն:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica