close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլորը կայացման փուլում են․ Արցախի ԱԺ նախագահ

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 14:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլորը կայացման փուլում են․ Արցախի ԱԺ նախագահ

Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի խորհրդաժողովին:

Նա ընդգծեց, որ 130 տարուց ավելի է հՅԴ-ն առաջնորդվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի դատի, անվտանգության օրակարգերով:

«Ես սիրում եմ ՀՅԴ-ն անվանել ամենայն հայոց կուսակցություն։ Արտասահմանյան մեր ընկերներին ասեմ, որ այսօր Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում այն կուսակցությունը, որն այժմ ներկայացնում եմ, կայացման փուլում է: Մենք շատ բան ունենք սովորելու մեր դաշնակցական ընկերներից՝ կուսակցության կարգապահական, Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր և այլն»,-ասաց Արթուր Թովմասյանը:

Նա նշեց, որ Արցախի հարցը Հայ դատի բաղկացուցիչ մասն է, եթե մենք հաջողենք Արցախի հարցի մասով և միջազգային հանրությանը հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերի վերաբերյալ միևնույն տեսակետով ներկայանանք, հաղթանակներն անխուսափելի կլինեն։

Նշենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների անդամները Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում մասնակցում են 5-օրյա խորհրդաժողովի։ Հայ դատն աշխարհով մեկ առաջ տանող գործիչները խորհրդաժողովի 3 հանգրվաններում խիստ հագեցած օրակարգով զեկույցներով հանդես եկան, ներկայացրին ստեղծված մարտահրավերներին դիմակայելու իրենց առաջարկները, հանդիպեցին պետական առանցքային պաշտոնյաների հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալու խնդիրներին և հստակեցնելու իրենց անելիքը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica