close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրատեղամասում փակեք ձեր աչքերը և նայեք տղերքի աչքերին, ովքեր զոհ գնացին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հանցավոր գործարքին. Ն. Հոխիկյանի կոչը՝ ընտրողներին

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 12:40
 Ընտրատեղամասում փակեք ձեր աչքերը և նայեք տղերքի աչքերին, ովքեր զոհ գնացին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հանցավոր գործարքին. Ն. Հոխիկյանի կոչը՝ ընտրողներին
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 խոշորացված համայնքներում տեղի է ունենալու ՏԻՄ ընտրություն։
 
Ես գիտեմ, որ հատկապես գյուղերում բնակվողներն առաջնորդվում են ծանոթին ձայն տալու սկզբունքով, բայց դիմում եմ մեր այդ հայրենակիցներին։ Կիրակի երբ մտնեք ընտրատեղամաս, մի վայրկյան փակեք ձեր աչքերը և այդկերպ փորձեք նայել այն տղաների աչքերի մեջ, ովքեր զոհ գնացին Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հանցավոր գործարքին։ Եթե քարտեզ գիտեք, տեսեք, թե ինչ աղետ բերեց ու շարունակում է բերել մեր պետությանն այդ չարիքը։ Ու եթե ամեն դեպքում որոշեք ընտրել ՔՊ ցուցակներում ընդգրկված ձեր ծանոթ-բարեկամներին, հիշեք, որ նրանք ոչնչով ավելի լավ չեն Նիկոլ Փաշինյանից, քանի որ իրենց անձնական բարեկեցությունն ու պաշտոնը գերադասել են հայրենիքից։
 
Ես ավելի անբարո եմ համարում նրանց, ովքեր անձնական խոսակցությունների ժամանակ հայհոյում են Նիկոլ Փաշինյանին, բայց մտնում են ՔՊ ընտրական ցուցակներ, քանի որ նրանց հետ հաջողության հասնելը հեշտ է։ Վաղը այդպիսի մարդիկ թուրքի հետ էլ կհամագործակցեն, քանի որ թշնամին ավելի շատ փող ունի։
 
Երբ մտնեք ընտրատեղամաս, քվեաթերթիկներն ընտրելիս մեկ վայրկյան հարցրեք ինքներդ ձեզ' պատրա՞ստ եք դառնալ Նիկոլ Փաշինյանի հանցակիցը և ընկնել սերունդների անեծքի տակ։ Եթե չեք ուզում ամիսներ անց ինքներդ ձեզ հանցագործ համարել, փոշմանել սխալ ընտրության համար ու ասել, թե «ձեռքս կոտրվեր, դրան չընտրեի», ապա քվեարկեք ցանկացած կուսակցության օգտին, բայց ոչ երբեք «Ապագա կա» խոստացող ՔՊ-ի կամ նրա արբանյակների համար։
 
Մեր հայրենիքի իրական ազատագրումը կարող է սկսվել ամենափոքր համայնքից, երբ մարդն իր մեջ ուժ գտնի ոչ ասելու իշխանությանը։
 
Նաիրի Հոխիկյան 
 
Լրագրող, մեդիափորձագետ 
 
 
Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica