close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի դեռ բանակցողը պարտվածն է. Լիլիթ Գալստյան

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2021, 12:21
 Քանի դեռ բանակցողը պարտվածն է. Լիլիթ Գալստյան

Բաքվի դիվանագիտական շանտաժը

Չեղարկվել է Ստոկհոլմում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ըստ Բաքվի տարածած հայտարարության՝ պատճառը ՀՀ ԱԺ-ի մի խումբ պատգամավորների «սադրիչ և ապօրինի» այցն է Ադրբեջանի Հանրապետության տարածքներ։ Սա, իհարկե համահունչ է և զուգահեռ Ալիևի հռետորաբանությանը, համաձայն որի՝ Արցախի խնդիր այլևս գոյություն չունի։

Ալիևն, իհարկե, գլուխը պատին է տվել։

Բայց նրանք կշարունակեն մեզ հետ այսպես խոսել՝ քանի դեռ բանակցողը ՊԱՐՏՎԱԾՆ է, քանի դեռ մեր բարձրաստիճան պաշտոնյաների բառապաշարից և պաշտոնական փաստաթղթերից անհետացել է Արցախի Հանրապետություն արտահայտությունը, քանի դեռ նիկոլը մեր տեղանունների թրքահունչ տարբերակներն է շրջանառում, քանի դեռ ամենաբարձր մակարդակի հանդիպումներում նիկոլը խուսափում է դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան, քանի դեռ կա այս քաղաքական մեծամասնությունն ու նրանք հաճույքով, առանց վախի բարձրաձայնում մեր Հայրենիքի այս կամ այն կտորի նկատմամբ ադրբեջանական «արդար» հավակնությունների մասին, քանի դեռ, քանի դեռ․․․․ մեր երկրի վարչապետի պաշտոնը շարունակում զբաղեցնել նիկոլը։

Մի՞թե պարզ չէ․ ապագա չկա սրանց հետ․․․ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում։

Սրանք հանուն իշխանության պատրաստ են ցանկացած ստորացման․․․

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica