close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, խաղաղապահները լքեն տարածքը, պետք է պատրաստ լինենք ինքնուրույն պայքարել

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 12:13
 Եթե, աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, խաղաղապահները լքեն տարածքը, պետք է պատրաստ լինենք ինքնուրույն պայքարել

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի երկրորդ մասն Արցախում գումարելը մեծ իմաստ էր պարունակում: Մենք ասում ենք, որ անկախ ամեն ինչից մշտապես գտնվելու ենք Արցախի կողքին: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը:

«Հերթական խորհրդաժողովն էր, որի ընթացքում մենք խնդիր ունենք համադրելու մեր աշխատանքները, պլանավորելու հետագա անելիքները: Ցավոք սրտի, այս խորհրդաժողովի ժամանակ արդեն ունենք պարտված և բզկտված Հայաստան, Արցախ: Բայց Հայ դատն այն պաշտպանն է, ժամկոչը, որ պետք է զնգացնի, հիշեցնի, որ մենք դատ ունենք, պահանջ ունենք»,- նշել է Ներսես Ներսեսյանը:

Անդրադառնալով հետագա անելիքներին, նա հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններն իրենց մեջ ուժ կգտնեն ամեն ինչ մի կողմ դնելու և իրական համագործակցության եզրեր գտնելու գրասենյակների, հանձնախմբերի հետ՝ առաջ տանելու Արցախի ճանաչման, Արցախի սուբյեկտայնության բարձրացման և աջակցության հարցը:

«Հայ դատի գրասենյակները, հանդիսանալով սփյուռքյան կազմակերպություններ, չպետք է ջանք խնայեն Սփյուռքին, համայն հայությանը մասնակից դարձնելու Արցախի շենացման գործընթացին: Այս պահին Արցախը վիրավոր է, բայց կանգնուն: Արցախը չի մահանալու, քանի մենք մեր մեջ չենք թաղել Արցախը, քանի ուզում ենք, որ Արցախն ապրի»,- նշել է նա:

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատուն ասել է, որ քանի խաղաղապահներն առկա են, լայնամասշտաբ բախումների հավականությունը քիչ է, բայց երաշխիք չունենք, որ սա երկար կտևի և որևէ պահի, եթե աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով խաղաղապահները լքեն տարածքը, պետք է պատրաստ լինենք ինքնուրույն պայքարել:

«Մի տարի առաջ դավաճանության, խաբեության, անշնորհքության և թշնամու հետ համագործակցության արդյունքում մի ամբողջ ժողովրդի հայրենազրկեցին, մեր վանքերը թողեցին թշնամու պղծության ներքո: Արցախցին լավ է հասկանում այս իրավիճակը, կգա պահը ու նա իր խոսքը կասի»,- նշել է Ներսես Ներսեսյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica