close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցն առաջնահերթություն է

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 11:58
 Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցն առաջնահերթություն է

Խորհրդաժողովի քննարկումների առյուծի բաժինը վերաբերում էր Արցախին, մեզ համար առաջնահերթություն է Արցախի կարգավիճակի հարցը և փորձում ենք ամենուր առավելագույնն անել, որ Արցախի ձայնը բարձրացնենք: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի ատենապետ, Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Պետիկ Պետրոսյանը:

Նա անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմից հետո կատարվող աշխատանքներին, որոնք ուղղված են հատկապես Արցախի ճանաչմանը:

«Նամակներ ենք ուղղել Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմիններին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ տարածքային ամբողջականության խախտման փաստերը: 2020թ. դեկտեմբերին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որում դատապարտում է ռազմական գործողությունների վերսկսումը, Բելգիայի խորհրդարանին կոչ է անում միջոցներ ձեռնարկել մեղմելու բնակչության զրկանքները և պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործներին, պահպահել զինադադարը և խաղաղության պայմանագիր կնքել՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի սահմանները և ժողովրդի իրավունքները: Պառլամենտը քննադատել է նաև Թուրքիայի դերը պատերազմի ընթացքում, պահանջել դադարեցնել նրա միջամտությունը և ձեռնապահ մնալ իր ապակայունացնող քայլերից»,- նշել է Պետիկ Պետրոսյանը՝ հավելելով, որ այժմ աշխատում են այս բանաձևը թարմացնելու ողղությամբ:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ դեսպանի միջոցով Բելգիայի հայերի կոմիտեն նամակ է հղել ՀՀ կառավարությանը. «Նամակում Բելգիայի հայերը մտահոգություն են հայտնել վերջին զարգացումների, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: Մեր կարծիքով սահմանների ճշտման ցանկացած փաստաթղթի պետք է նախորդի Արցախի կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթ, հակառակ պարագայում որևէ շտապողականություն կարող է բերել Արցախի կորստին»:

ՀՅԴ Հայ Դատի Բելգիաի հանձնախմբի ատենապետը նաև ավելացրել է, որ Արցախի բարեկամների խմբի հետ շարունակում են աշխատանքները՝ հատկապես կրթական, մշակութային ոլորտներում: Այդ համագործակցության շրջանակներում Ասկերանի շրջանում երկու դպրոց են վերանորոգելու:

Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքների մասին հարցին՝ Պ. Պետրոսյանը նշել է, որ այն մեծ հարված էր ողջ հայությանը, բայց այդ ընկճվածությունը երկար չտևեց: Այսօր ուժերը վերահավաքել ու աշխատանքներ են տանում հաշմանդամ զինվորների, զոհվածների ընտանիքների հետ կապված: «Պատերազմը չի վերջացել, մեզ համար այն շարունակվում է: Այսօր Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանր վիճակում և մեր պարտքն է միասնական լինել և հնարավորինս օգտակար լինել Արցախի Հանրապետությանը»,- կարծում է Պետիկ Պետրոսյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica