close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 11:03
 Եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, հաղթանակներ կգրանցենք

«Ակամայից հիշեցի այն օրը, երբ Արցախի կուսակցությունները, Արցախի ժողովուրդը նշում էին ՀՅԴ 125 ամյակը: Ելույթ ունեցողներից մեկն այն միտքն էր արտահայտել, թե ՀՅԴ-ն առանց օրակարգի կուսակցություն է, և ես իմ ելույթի ժամանակ հակադարձեցի՝ ո՛չ, համամիտ չեմ. ՀՅԴ-ն 130 տարուց ավել է՝ առաջնորդվում է օրակարգով, այն է՝ հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախի դատ, անվտանգության հարցեր: Այդ օրակարգը դուք եք վառ պահել»,- այս մասին դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Մեծ աշխատանք է կատարվել ու կատարվում Սփյուռքում, Հայաստանի Հանրապետությունում և Արցախում: Մոտ 2,5 տասնամյակ դրսում մեզ դիմավորում են մեր դաշնակցական ընկերները: Ձեր առաքելությունը շատ մեծ է, խորհրդաժողովի բոլոր մասնակցիներին հաջողություն եմ մաղթում :

Նշեմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին առաջին հայացքից էլ երևում էր, որ սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական 3-րդ պատերազմը: Շատ կարճ ժամանակում հայտնի դարձավ, որ այդ պատերազմին մասնակցում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, շատ այլ երկրներ: Արցախը չի պարտվել Ադրբեջանին, Արցախը պարտվել է հենց այդ ուժերին: Եթե չլիներ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ի՞նչ կլիներ Արցախում, միանշանակ ասեմ ՝ կարող էր այսօրվա խորհրդաժողովը Ստեփանակերտ քաղաքում չլինել:

Մեր ժողովուրդը գտնվում է սթրեսի մեջ, որից դուրս գալու համար ժամանակ է պետք: Մենք կորցրել ենք մեր հայրենիքի ¾-ը, բայց ամուր ենք կանգնելու մնացած մեկ քառորդի վրա և բարձրացնելու ենք մեր ձայնը՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Շահումյանը, Գետաշենը պետք է ազատագրվեն: Դրանք մեր հողերն են: ԱՀ Ազգային ժողովը, բոլոր խմբակցությունները Արցախի հիմնախնդրի հարցում միակարծիք են: Արցախն ու Հայաստանն այսօր առանձին թույլ են, ոչ կենսունակ: Մենք առանձին-առանձին թույլ ենք, մենք միավոր կկազմենք, համազգային օրակարգ կստեղծենք, եթե Արցախ-Հայաստան-Սփյուռք միատեսակ օրակարգով շարժվենք, մենք, համոզված եմ, հաղթանակներ կգրանցենք:

Ես սիրում եմ ՀՅԴ-ն անվանել ամենայն հայոց կուսակցություն, արտասահմանյան մեր ընկերներին ասեմ, որ այսօր Արցախում ՀՅԴ-ն միակ կայացած կուսակցությունն է, մնացած բոլոր կուսակցությունները, այդ թվում այն կուսակցությունը, որն այժմ ներկայացնում եմ, կայացման փուլում է: Մենք շատ բան ունենք սովորելու մեր դաշնակցական ընկերներից՝ կուսակցության կարգապահական, արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր ևն:

Արցախի հարցը Հայ դատի բաղկացուցիչ մասն է: Եթե մենք հաջողենք Արցախի հարցի մասով և միջազգային հանրությանը հայոց ցեղասպանության ճանաչման, անվտանգության հարցերի վերաբերյալ միևնույն տեսակետով ներկայանանք, հաղթանակներն անխուսափելի կլինեն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica