close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԴՆԹ-ով հաստատվել է անհետ կորած համարվող կապիտանի ինքնությունը. հոգեհանգիստն այսօր է

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 10:50
 ԴՆԹ-ով հաստատվել է անհետ կորած համարվող կապիտանի ինքնությունը. հոգեհանգիստն այսօր է
ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակի շտաբի պետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու, պահեստազորի գնդապետ Արտաշես Մխիթարյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականում նահատակված կապիտանին՝ հայտնելով, որ ԴՆԹ հետազոտության միջոցով հաստատվել է նրա ինքնությունը.
 
«Կապիտան Հրանտ Գևորգի Արզումանյան, ծնվել է 1993թ. մայիսի 30-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ կրթություն ստացել է, ԱՀ Հադրութ քաղաքի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2010-2015թթ. զինվորական կրթություն է ստացել ՌԴ ԱԴԾ Կուրգանի սահմանապահ ինստիտուտում։ Ինստիտուտն ավարտելուց հետո շնորհվել է լեյտենանտ զինվորական կոչում և անցել ծառայության ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հարավային ուղեկալներից մեկում, որպես ուղեկալի պետի տեղակալ։ 2017-ին շնորհվել է ավագ լեյտենանտի, իսկ 2019-ին կապիտանի զինվորական կոչում։ 2018-ին նշանակվել է ուղեկալի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող։
 
Ամուսնացած էր, ունի երկու որդի։
 
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի առաջին օրերից վստահորեն ղեկավարել է իրեն վստահված տեղամասի պաշտպանություն և հերոսաբար զոհվել 2020թ. հոկտեմբերի 16-ին Ջրականի Սոլտանլի բնակավայրում։
 
Մինչև վերջերս նա համարվում էր անհայտ կորած։ ԴՆԹ հետազոտության նույնականացման արդյունքում հաստատվեց նրա ինքնությունը։
 
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
 
Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում»:
 
Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica