close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն». Գյումրիում ամանորյա միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400 հազար դրամ

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2021, 16:00
 «Մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն». Գյումրիում ամանորյա միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400 հազար դրամ

Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի: Այս  մասին որոշվել է երեկ` դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ:

«Ես հեռուստատեսությամբ տեսա, որ Երեւանը տոնածառ դնում է քաղաքի կենտրոնում, մեր երեխեքն էլ երեւանցի երեխեքից պակասը չեն եւ ուրած եմ, որ մենք պիտի տոնածառ դնենք, ճիշտ է մահը մահ, բայց երեխեքի ուրախությունն էլ ուրախություն: Դրա համար որոշել ենք ընդամենը 10 մլն 400 հազարի սահմաններում քաղաքի որոշակի փողոցներում տեսանելի հատվածներում դեկորային գեղեկցկութւյուն հաղորդենք, տոնածառը տեղադրենք, մոնտաժ, ապամոնտաժ անենք, միջոցառում, լույսերի վառման արարողակարգ, փոքրիկ ֆուրշետ դահլիճում եւ այդքան բան»,- նիստին ասաց ավագանու նիստին ներառված հարցերի զեկուցող Ջիլավյանը: 

 «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց այս չափով ծախսեր իրականացնելուն:

«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի»,- ասաց Վարդևան Հակոբյանը։

Ավագանին ձայների մեծամասնությամբ  որոշեց՝ հյուրասիրություն անել,  սակայն 600 հազար դրամի շրջանակներում:

Երեխաների համար ամանորյա տոպրակներ կգնեն, որոնց արժեքը կկազմի 3 մլն դրամ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica