close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեկ Կրեմլը որոշել էր հերթական անգամ բացահայտել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ստերը․ Zham.am

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2021, 15:34
 Երեկ Կրեմլը որոշել էր հերթական անգամ բացահայտել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ստերը․ Zham.am

Zham.am-ը գրում է․

«Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ անուղղակիորեն հայտարարեց, որ «Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը»՝ խոսելով այսպես կոչված «Լավրովի պլանի» մասին, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, նախատեսում էր Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին: Եվ քանի որ Ալեն Սիմոնյանն այս ամենը ներկայացրել է ռուս լրագրողներին, Կրեմլը որոշել է  Սիմոնյանին պատասխանել «Մարիա Զախարովայի շուրթերով», սակայն պատասխանը ներառում է ավելի ամբողջական մոտեցում, որտեղ իրականում Կրեմլը որոշել է բացահայտել Նիկոլ Փաշինյանի մեծ սուտը, թե իբրև մինչև 2018թ. նախկին իշխանությունները «փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղն արդեն հանձնել էին Ադրբեջանին»:

Զախարովան միաժամանակ հետաքրքիր նրբերանգ է ներկայացրեց, ըստ որի հայ հասարակությունը պետք է ավելի հստակ պատկերացնի, թե ինչ է առաջարկվել Հայաստանին 2019 թվականին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր։

Եվ այսպես, 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկով խնդրին փաթեթային լուծում է առաջարկվել, որը պետք է իրականացվեր փուլային տարբերակով։

Առաջին փուլում Ադրբեջանին վերադարձվում էր 5 շրջան, երկրորդ փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար ժամանակավոր կարգավիճակ, Ղարաբաղը պետք է մասնակցեր ԵԱՀԿ բոլոր աշխատանքային խմբերի աշխատանքներին, բոլոր հաղորդակցությունները պետք է բաց լինեն: Ու կար նաեւ 2 կարևոր կետ. պետք էր պարզաբանել խնդիրը, թե երբ Ղարաբաղում պետք է հանրաքվե անցկացվեր ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ ու պետք է հստակեցվեր Լաչինի միջանցքի լայնությունը։

Վերջին հարցը կարևոր էր այն պատճառով, որ ԼՂՀ-ում հանրաքվեից անմիջապես հետո հայկական զորքերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից և Լաչինից, բացառությամբ Լաչինի միջանցքի, որը պետք է կապեր ապագա ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ։

Եթե Նիկոլ Փաշինյանը համարձակվում է այս ամենը անվանել «Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», ապա սա սրբապղծություն է և պարզ խաբեություն, հենց այդ խաբեությունն է Կրեմլը որոշել բացահայտել և հիմնավորել, որ դա անում է այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն այսօր փորձում է իր բոլոր սխալները բարդել Մոսկվայի վրա։ Հենց այս պատճառով է, որ Կրեմլը ցանկանում է, որ հայ ժողովուրդն իմանա, թե ինչ է առաջարկվել Հայաստանին Փաշինյանի ղեկավարության ժամանակ, և այս առաջարկը, ըստ էության, տորպեդահարվել է Փաշինյանի կողմից։ Նա փաստացի քանդեց բանակցային գործընթացը, ճանապարհ բացեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար։

Թե ինչու է Կրեմլը որոշել հենց հիմա բացահայտել Փաշինյանի հերթական սուտը, դժվար է ասել։ Ոմանց կարծիքով՝ «Մոսկվայի համբերության բաժակը լցվել է», երբ տեսնում են, թե ինչպես են Նիկոլի թիմն ամեն հարցում մեղադրում Մոսկվային։

Բայց կա մեկ այլ կարծիք, ըստ որի, Մոսկվան միշտ Հայաստանին համարել է իր բնական դաշնակիցը և նյարդայնանում է, երբ Ռուսաստանի մտադրությունները սխալ են ներկայացվում իր բնական դաշնակցի ժողովրդին։

Մոսկվան, ամենայն հավանականությամբ, հասկացել է, որ Հայաստանում իշխանությունից բացի, պետք է աշխատել հասարակության հետ, քանի որ դա միակ երաշխիքն է, որ կփարատվեն Ռուսաստանի վերաբերյալ տարատեսակ մանիպուլյացիաները։

Ուշադրություն դարձնենք, որ Մոսկվան որոշել է հետ կանչել իր դեսպանին Երևանից, ում պաշտոնավարման ժամանակն ավարտվել է, սակայն, ավանդույթի համաձայն, երբ Մոսկվան բավարարված է լինում դեսպանի աշխատանքով, երկարացնում է նրա աշխատանքի ժամկետը, սակայն 2018 թվականից Հայաստանում ՌԴ դեսպանի դեպքում ռուսները որոշել են հետ այլ կերպ վարվել: Կարելի է եզրակացնել, որ իրենք դժգոհ են այն փաստից, որ Հայաստանի իշխանությունները մշտապես շահարկում և խեղաթյուրում են Մոսկվայի կարծիքը Հայաստանի և Ղարաբաղի հետ կապված հարցերի վերաբերյալ, և որ նրանց հաջողվում է դա անել: Մինչդեռ դեսպանի հիմնական գործառույթն է ապահովել, որ նա կարողանա հավասարակշռված հարաբերություններ պահպանել քաղաքական դաշտի և հասարակության բոլոր շերտերի հետ, ինչը թույլ կտա հայ հասարակությանն ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել կոնկրետ խնդրի վերաբերյալ։

Փաստորեն, Մոսկվայի մասին Ալենա Սիմոնյանի «կենցաղային ձեւակերպումները» կարող են կատալիզատորի դեր խաղալ, և Մոսկվան կարող է ամբողջությամբ փոխել իր մոտեցումները Հայաստանում վարվող քաղաքականության նկատմամբ։

Սա՛ է իրականությունը»:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica