close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

4 Դեկտեմբերի 2021, 08:20
 Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկար փնտրտուքներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել։ Իշխանությունը, «ժողովուրդ» օրաթերթի ունեցած հավաստի տեղեկություններով, սեփական քիմքին հարիր օմբուդսմեն ունենալու համար երկար է աջուձախ ընկել։

Մի քանի թեկնածուի, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելուց հետո՝ երեկ, հայտնի դարձավ, որ իշխանականները վերջապես գտել են ապագա ՄԻՊ-ին։ Նա արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմը, ում միջոցով էլ հայտնվել էր նախարարությունում։

Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանին իշխանությունները հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեսնել անգամ չեն ուզում, ու դա սոսկ այն պատճառով, որ նա ճիշտ ու երբեմն ցավոտ արձանագրում-հայտարարություններով է հանդես գալիս։ Թաթոյանին ասպարեզից հանելու մասին իշխանությունն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով առաջին անգամ հայտարարեց։ «Թաթոյանին մի քանի ամիս է մնացել»․ ԱԽՔ-ի հայտարարությունից հետո, իրար հերթ չտալով՝ ՄԻՊ-ին քննադատել սկսեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորները։ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը ֆիքսված է ՀՀ մայր օրենքում, եւ այլևս նա չի կարող առաջադրվել: Իսկ կարո՞ղ է արդյոք երիտասարդ փոխնախարարուհին հավակնել համայն հայության իրավունքների պաշտպանը դառնալ:

ՀՀ Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք»։ Թե ինչքանով է Քրիստինե Գրիգորյանը հայտնի հասարակության համար ու ինչ հեղինակություն է վայելում մեր հայրենակիցների շրջանում, թողնում ենք ընթերցողի դատին։ Պարզ է, սակայն, որ նրան, բացի նախարարության աշխատակիցներից (այն էլ՝ գուցե ոչ բոլոր), ազգականներից, ընկերներից ու ՔՊ-ականների շատ քիչ հատվածից, ուրիշ ոչ ոք չի ճանաչում։ Հետեւաբար հարց է՝ ինչպես է ՔՊ-ն նրա թեկնածությունն ԱԺ-ում ներկայացնելիս արդարացումներ գտնելու, թե հանրային ընկալում ունեցող դեմք է։

Ինչպես երևում է, իշխող ՔՊ-ն երկրի մայր օրենքն անտեսում է, և գոնե ամիսներ առաջ, երբ արդեն հայտնի էր, որ 2022-ի փետրվարին լրանալու է Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, որևէ թեկնածուի ընտրեր (անգամ հենց Գրիգորյանին), նրա PR-ով զբաղվեր, ներկայացներ հանրությանը, կարճ ասած՝ պատրաստեր օմբուդսմենի պաշտոնի համար, ոչինչ չի արել, քանի որ ո՛չ հանրությունն է հետաքրքրում ՔՊ-ին, ո՛չ էլ, առավել ևս, Սահմանադրությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica