close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔՊ–ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 19:55
 ՔՊ–ն որոշել է ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,- այս մասին նշված է ՔՊ ֆեյսբուքյան էջում։։

Քրիստինե Գրիգորյանը 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնականը, 2011-2014 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, 2012-2014 թթ․՝ ԱԺ նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015թթ․՝ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար։ 2015-2018թթ․ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետի, 2018թ.-2019թթ․՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ միջազգային իրավական հարցերով խորհրդականի, 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ԱԺ նախագահի՝ միջազգային իրավական հարցերով խորհրդականի պաշտոնները։

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ապրիլի 6-ին՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

15 տարի առանց Դինքի
19 Հունվարի 2022, 17:44 15 տարի առանց Դինքի
Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica