close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիսցիք փոշմանել են, տալիս են իրենց գլխին, թե խի՞ ընտրեցին Փաշինյանին. Վարդենիսի քաղաքապետի թեկնածու

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 18:21
 Վարդենիսցիք փոշմանել են, տալիս են իրենց գլխին, թե խի՞ ընտրեցին Փաշինյանին. Վարդենիսի քաղաքապետի թեկնածու

Վարդենիսցիները մոլորված են, փնտրում է այն մարդուն, որն իրենց թեւ ու թիկունք կլինի, Գեղարքունիքի մարզի սահմանների անվտանգության մասին կմտածի. Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Հարությունյանը Վարդենիսի նախկին քաղաքապետն է, շեշտում է՝ իր փորձով եւ գիտելիքներով շահել է վարդենիսցիների վստահությունը, եւ այս ընտրություններին ձայների մեծամասնությամբ կրկին կդառնա քաղաքապետ: «Ժողովուրդը հենվում է ինձ վրա: Վարդենիս խոշորացված համայնքի փնջում 35 համայնք է միավորված: Բոլորի համար առաջին խնդիրը Գեղարքունիքի մարզի անվտանգության հարցն է: Արոտավայրերի հարցը 5-6 համայնքի համար կենսական նշանակություն ունի․ այդ գյուղերի արոտավայրերը ամբողջությամբ անցել են թուրքին: Տեղի կամ մարզային իշխանությունները որեւէ տեսակի աջակցություն չեն ցուցաբերել գյուղերի բնակիչներին: Ձեւական այցելություններ են եղել․ գնացել, հասել են սահման, տեսել են, որ խոտհարքները թուրքի ձեռքն են,մյուս մասն էլ՝ վտանգված․ մարդիկ չեն կարողանում մոտենալ՝ խոտհունձք անել»,- ասում է նա:

2020թ.-ի Արցայխան 44-օրյա պատերազմից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանը մեկնել էր Գեղարքունիք, մարզի բնակիչները գառ էին զոհաբերում նրա ոտքերի տակ, պաշտում՝ ինչպես Աստծո: Հարությունյանն ընդգծում ՝ այսօր այդ ոգեւորությունն եւ ցնծությունը չկա։ «Մարդիկ փոշմանել են, տալիս են իրենց գլխին, թե խի՞ ընտրեցին Փաշինյանին, եւ սա միայն իմ ասելով չի, դա բոլորը կվկայեն»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ Վարդենիսի համար ընտրապայքարի են դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիրը», «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները:

ՔՊ-ի թեկնածուն Վարդենիսի գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանն է՝ Ռեմբո մականվամբ: Նա հանրությանը առավել հայտնի է մարզի մասին կեղծ լուրերի տարածմամբ: Երբ ադրբեջանցիները ներխուժեցին Գեղարքունիքի մարզ, զավթեցին ռազմավարական նշանակության դիրքերը, նշանառության տակ վերցրին մարզի բնակիչներին, ՔՊ թեկնածուն հեւիհեւ հերքում էր՝ պնդելով, թե նման բան չկա, ամեն ինչ նորմալ է, ադրբեջանական զորքը Հայաստանի սուվերեն տարածք չի մտել:

Այնուամենայնիվ, հանուն արդարության, պետք է նշել, որ Մելքոնյանը բավականին անկեղծ անձնավորություն է: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատմելով բանակային կյանքից, ասել է. «Մի փոքր սիրավեպ մեր բուժկետի բուժքույրի հետ եղել է: Ծառայության ընթացքում մի երկու անգամ շնացել եմ, կինո ենք միասին գնացել, հաճելի պահեր էին»:

Բանակային թեժ սիրավեպերից հետո Մելքոնյանն ապրել է Մոսկվայում: Եղել է մարզիկ, հետո՝ բիզնեսմեն, հետո էլ՝ Վարդենիսի քաղաքապետ: Մելքոնյանն իշխանության հանձնակատարն է: Նրա՝ փաշինյանականների հետ սիրառատ կապը պայմանավորված է Գեղարքունիքի մարզի նախկին մարզպետ, ներկայիս ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանով․ Մելքոնյանն ու Սանոսյանը մտերիմ ընկերներ են, այդ պատճառով է քաղաքական հետագիծ չունեցող Մելքոնյանը բախտի բերմամբ դարձել Վարդենիսի քաղաքապետ:

Լ.Ս.

Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica