close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաշմանդամությունը, անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ՄԻՊ

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 15:20
 Հաշմանդամությունը, անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, մարդու մեկուսացման պատճառ չպետք է լինի. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Մարդու հաշմանդամությունը չպետք է դառնա խարանի պատճառ: Նա չպետք է զրկվի իրեն հասարակության լիարժեք անդամ զգալու իրավունքից:

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդանշում է հաշմանդամություն ունեցող անձանց համար իրական հնարավորությունների ստեղծման կենսական պահանջի մասին:

Հաշմանդամությունը՝ անկախ տեսանելի կամ ոչ տեսանելի լինելուց, դատավճիռ չէ. մարդու վերաբերյալ ընկալումը չպետք է ձևավորվի նրա հաշմանդամությունով: Փոխարենը պետք է գնահատել յուրաքանչյուրի արժանապատվությունը, ունակություններն ու հմտությունները: Պետությունը պետք է ստեղծի միջավայրային հարմարություններ և խթանի ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացումը։

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հաճախ պետական մարմինների կամ պաշտոնյաների սխալ տեղեկացվածության կամ խտրական վերաբերմունքի հետևանք են: Պետք է երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը ոչ միայն հաշմանդամության հետ կապված, այլ նաև մյուս բոլոր ոլորտներում որոշումների կայացմանը՝ որպես հասարակության լիարժեք անդամներ, Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ:

Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, շարունակելու է հետևողականորեն իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առաքելությունը»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica