close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

3 Դեկտեմբերի 2021, 08:21
 Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում «արմատական» փոփոխություններ են տեղի ունեցել։ Հայրենի գործադիր իշխանությունը, ճիշտ է` նեղացնում է մեր երկրի սահմանները, բայց փոխարենը` լայնացնում է կառավարության բուֆետի անցքը։ Խոսքը նկարում պատկերված անցքի մասին է, որը տանում է դեպի ճաշարան։

Այն դեռ նախկինների թվերից նեղ էր ու անհարմար, եւ կառավարության աշխատակիցներն ու երբեմն այնտեղ հայտնվող լրագրողները ստիպված էին լինում կռանալ, որ անցնեին այդ անցքի միջով ու հասնեին ճաշարան։

Երեկ նկատեցինք, որ երբեմնի նեղլիկ անցքը լայնացրել են, որը կարող ենք որպես դրական փոփոխություն դիտել` կառավարության կողմից։ Այսուհետ այլեւս կարիք չի լինի կռանալու, ինչպես Հայաստանի իշխանություններն են կռանում թշնամի եւ անգամ բարեկամ պետությունների ղեկավարների առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica