close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ 44- օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

3 Դեկտեմբերի 2021, 08:06
 ՊՆ 44- օրյա պատերազմի հրամանները կեղծելու-խմբագրելու խումբ է ձեւավորվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը «Սիվիլնեթի» տաղավարում սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով, թե 44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու։ «Հետագայում նստել են, սկսել քարտեզներով հրամաններ սարքել ու մտցնել թղթերի մեջ, իրենց թվում է՝ ես տեղյակ չեմ, երբ հանձնաժողովի (նկատի ունի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը) մասին խոսեցին, սկսեցին նման բաներ անել»,- ասել է Բաբայանը։

Նշենք, որ ավելի վաղ մեզ լուրեր էին հասել, որ տեւական ժամանակ է՝ ՊՆ ԳՇ-ում նույնիսկ հատուկ խումբ է ստեղծվել` մարդիկ, որոնք խմբագրում-սրբագրում են հին հրամանները, մաքրում փաստաթղթերը եւ վերացնում բոլոր «չեպեները», որպեսզի ցույց տան, որ քաղաքական իշխանությունը պատերազմի շրջանում ճիշտ է գործել, բանակին տրվել են գրագետ հրամաններ, հանձնարարություններ, բայց բանակի տարբեր օղակներում թերացել են: Եվ դա է եղել պատերազմում պարտության պատճառը: Բայց քանի որ որեւէ ապացույց չունեինք մեր ձեռքին, այս լուրը չէինք հրապարակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արամ և Ռոստոմ
19 Հունվարի 2022, 17:16 Արամ և Ռոստոմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica