close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սայաթ Շիրինյանի վերաբերյալ գործը մտավ դատաքննության փուլ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց

Իրավունք

2 Դեկտեմբերի 2021, 16:08
 Սայաթ Շիրինյանի վերաբերյալ գործը մտավ դատաքննության փուլ. նա իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործը մտավ դատաքննության փուլ։

Դատական նիստում մեղադրող դատախազը հրապարակեց Շիրինյանին առաջադրված մեղադրանքի եզրափակիչ մասը։

Շիրինյանին մեղադրանքը պարզ էր, սակայն դատարանին հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը նշեց գործով ապացույցների հետազոտման հետեւյալ կարգը՝ հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել գործում առկա փաստաթղթերը, այնուհետեւ հարցաքննել դատակոչված վկաներին եւ վերջում՝ ամբաստանյալին։

Նշենք, որ դատարանն այսօր Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրեց։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 
Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica