close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

44-օրյա պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Հասարակություն

2 Դեկտեմբերի 2021, 12:40
 44-օրյա պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

ԶԱՀ-ի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։   

 
 

Այսպիսով Հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ ՀՀ դրամ։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մասնավոր կառույց է, որը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 62,5 միլիարդ ՀՀ դրամ, որից 51,5 միլիարդը պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։

Փնտրեք Ձեր նվիրաբերությունը կամ պարտադիր վճարը ԶԱՀ-ի կայքում։ www.1000plus.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica