close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտայքի մարզպետը, Գառնիի ՔՊ թեկնածուն դեբոշ են սարքել «Հանրապետության» գրասենյակում

Քաղաքական

1 Դեկտեմբերի 2021, 15:23
 Կոտայքի մարզպետը, Գառնիի ՔՊ թեկնածուն դեբոշ են սարքել «Հանրապետության» գրասենյակում

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Գառնի խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Տիգրան Պողոսյանի և մի քանի այլ անձանց հետ երկուշաբթի կեսգիշերին մոտ ներխուժել են Գառնիի «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, որտեղ տեղի է ունեցել տհաճ միջադեպ։ 

Իշխանության ներկայացուցիչները հենց կուսակցության ներսում դեբոշ են սարքել, բանը հասել է քաշքշոցի և հայհոյանքների, անձամբ մարզպետը եղել է ալկոհոլային ազդեցության տակ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները, որոնք, սակայն, պնդում են, որ տհաճ միջադեպից առաջ որևիցե խնդիր չի եղել, «տեղի ունեցածը նախընտրական տրամաբանության մեջ է»։ 

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ փաստացի ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով այն։ 

24News-ը դիմել է նաև Կոտայքի մարզպետին՝ ակնկալելով ստանալ պատասխան, որը կհրապարակի առաջիկայում։

Հ.Գ. 
Կոտայքի մարզպետարանից ավելի ուշ մեզ հետ զրույցում հերքեցին տեղեկությունը՝ հայտնելով, թե «մարզպետը երեկվանից արձակուրդում է»։ Անձամբ Կոտայքի մարզպետի հետ կապ հաստատել չհաջողվեց, զանգերը մնացին անպատասխան։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica