close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ մաքսավորները ծառայության են անցել Գորիս-Կապան ճանապարհին, առայժմ ադրբեջանական մեքենա չի անցել. Ռուստամ Բադասյան

Հասարակություն

1 Դեկտեմբերի 2021, 13:41
 ՊԵԿ մաքսավորները ծառայության են անցել Գորիս-Կապան ճանապարհին, առայժմ ադրբեջանական մեքենա չի անցել. Ռուստամ Բադասյան

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն, հնարավոր է նաև գերակատարվեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ այս պահին բյուջեի եկամտային հատվածում ունենք 1 տրիլիոն 581 մլրդ դրամ ցուցանիշ, որն իրատեսական է։

Հարցին` այդ ցուցանիշը չի՞ ապահովվել առկա գնաճի հաշվին, Բադասյանը պատասխանեց. «Բնականաբար, գնաճն իր ազդեցությունն ունի հարկային հավաքագրումների վրա, բայց մենք համեմատել ենք 2021 թ․ 2019 թ․ հետ և արձանագրել, որ 2019 թ․ ցուցանիշները բարելավվում են, իսկ այդ թվականը ռեկորդային էր հարկային եկամուտների առումով։ Ավել հավաքագրված գումարի նկատմամբ գնաճը ունի 3.3-3.4%-ի ազդեցություն»։

Անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին հայկական մաքսակետեր տեղադրելու գործընթացին՝ Բադասյանը նշեց. «Մեր մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունը իրականացնում են այդ հատվածում, և որոշակի աշխատանքներ ենք տանում, որպեսզի իրենց համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովենք։ Մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են այնտեղ, որտեղ մյուս պետական ծառայողներին են, մինչեւ հավելյալ հարմարությունների ստեղծումը։ Ես չեմ կարող ասել՝ Ադրբեջանը կօգտվի՞ այդ մաքսային ծառայություններից, թե՞ ոչ, կամ՝ եթե օգտվի, որ փուլում։ Առայժմ չի եղել դեպք, որ ադրբեջանական մեքենա հատի այդ ճանապարհը և օգտվի մաքսային ծառայությունից»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica