close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրական աշխատավարձերը նվազել են․ «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

1 Դեկտեմբերի 2021, 08:40
  Իրական աշխատավարձերը նվազել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից: Եւ որպեսզի ամեն ինչ հիմնավոր լինի, ներկայացնենք փաստեր: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին (հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարկվել), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.3%-ով՝ կազմելով 198,757.0 դրամ:

Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով եւ կազմել 172,382.0 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա նշենք, որ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.3%-ով՝ կազմելով 211,178.0 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր տնտեսությունում անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան գնաճի տեմպը (միջին գնաճը կազմել է 6.7%):

Սա նշանակում է, որ վերջնարդյունքում իրական աշխատավարձերը Հայաստանի հանրապետությունում (գնաճով ճշգրտված աշխատավարձերը) նվազել են շուրջ 0.4%-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica