close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անփոխարինելի «տիկտոկերուհին»․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

1 Դեկտեմբերի 2021, 08:23
 Անփոխարինելի «տիկտոկերուհին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսին շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը, որը երեխայի է սպասում, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ էր զեկուցում։ Նրան հարցրինք՝ ո՞վ է Ձեզ փոխարինելու, երբ գնաք ֆիզարձակուրդ, ո՞վ է համակարգելու այդ ոլորտը։

«Ես հույս ունեմ՝ Աստծո կամքով շատ շուտ վերադառնալ, բայց ֆիզարձակուրդի դեռ չեմ դիմել, շարունակում եմ պաշտոնավարել եւ նախատեսում եմ շատ շուտ վերադառնալ։ Իմ ոլորտում որեւէ փոխարինող այս պահի դրությամբ չենք նախատեսում, որովհետեւ ես շատ շուտ եմ նախատեսում վերադառնալ, ուղղակի կարիքը չենք տեսնում, որ այդ 2-3 ամիսների համար անհրաժեշտություն կա փոխարինող գտնել»,- ասաց նա։

Գաբրիելյանը մինչեւ փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում։ Մենք հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է։ Նա չցանկացավ մեկնաբանել։ Ի դեպ, նա բավականին արտիստիկ կերպար է՝ դերասանական շնորհքով․ երեկվա քննարկման ժամանակ էլ ամեն հարցին յուրահատուկ էմոցիաներով էր արձագանքում՝ հայացքի եւ աչքերի խաղով ու արտահայտությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica